Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Մատթեոս 12:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

7 Եթե իմանայիք, թե ի՛նչ է նշանակում. “Ողորմություն եմ ուզում և ոչ թե զոհ” (Ովս. 6.6), ապա անմեղներին չէիք դատապարտի։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

7 Եվ եթե գիտենայիք, թե ի՛նչ է նշանակում "Ողորմություն եմ ուզում և ոչ թե զոհ" (Ովս. 6.6), անմեղներին չէիք դատապարտի։

Տես գլուխը Պատճենել




Մատթեոս 12:7
14 Խաչաձեւ Հղումներ  

Քանզի կամենում եմ ողորմություն և ոչ թե զոհաբերություն, և առավել Աստծու գիտություն, քան ողջակեզներ։


Գնացե՛ք, սովորե՛ք, թե ի՛նչ է նշանակում “Ողորմություն եմ ուզում և ոչ թե զոհ” (Ովս. 6.6), որովհետև չեմ եկել արդարներին կանչելու, այլ մեղավորներին»։


Ովքեր անիրավին համարում են արդար և արդարին՝ անիրավ, պիղծ ու գարշելի են Տիրոջ առջև։


Բայց Երուսաղեմում բնակվողները և նրանց իշխանավորները չճանաչեցին Հիսուսին և նրան դատապարտելով՝ կատարեցին մարգարեների խոսքը, որն ամեն շաբաթ ընթերցում էին։


Հիսուսը պատասխանեց նրանց և ասաց. «Մոլորյալնե՛ր, ո՛չ Սուրբ Գիրքն եք հասկանում, ո՛չ էլ Աստծու զորությունը։


Դատապարտեցիք, սպանեցիք արդարին, որ չհակառակվեց ձեզ։


Նա սաստիկ բարկացավ նաև նրա երեք բարեկամների վրա, քանի որ Հոբին պատասխան չէին կարողացել տալ, նրա ամբարիշտ լինելը ցույց չէին տվել։


Սամուելն ասաց. «Մի՞թե Տիրոջ համար ավելի հաճելի են ողջակեզներն ու զոհերը, քան Տիրոջ ձայնին անսալը։ Հնազանդությունն ավելի լավ է, քան ընտիր զոհը, և անսալն ավելի լավ է, քան խոյերի ճարպը։


և նրան ամբողջ սրտով, ամբողջ զորությամբ և ամբողջ մտքով սիրելը, ինչպես նաև ընկերոջն իր անձի պես սիրելն առավել է, քան ողջակեզներն ու զոհերը»։


Դուրս եկած ամբողջ ժողովուրդը թլփատված էր, իսկ բոլոր նրանք, ովքեր Եգիպտոսից դուրս գալուց հետո ճանապարհին՝ անապատում էին ծնվել, չէին թլփատվել։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ