Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Մատթեոս 12:44 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

44 Այդ ժամանակ ասում է. «Վերադառնամ իմ տունը, որտեղից դուրս եկա»։ Եվ գալիս գտնում է այն դատարկ, մաքուր ու կարգի բերված։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

44 Այդ ժամանակ ասում է. "Վերադառնամ իմ տունը, որտեղից դուրս ելա"։ Եվ գալիս, այն գտնում է դատարկված, մաքրված ու հարդարված։

Տես գլուխը Պատճենել




Մատթեոս 12:44
23 Խաչաձեւ Հղումներ  

Դուք Աստծուց եք, որդյակնե՛ր, և հաղթեցիք նրանց, որովհետև ձեր մեջ եղած Հոգին ավելի մեծ է, քան նա, որ աշխարհի մեջ է։


Մեր միջից ելան նրանք, բայց մեզնից չէին, որովհետև, եթե մեզնից լինեին, ապա մեր մեջ էլ կմնային։ Բայց մեզնից ելան, որպեսզի հայտնի լիներ, որ նրանք ամենքը մեզնից չեն։


Անհրաժեշտ է, որ պառակտումներ լինեն ձեր մեջ, որպեսզի ձեր մեջ հայտնի դառնան նրանք, ովքեր ընտրյալներ են։


որոնց մեջ մի ժամանակ ապրում էիք՝ այս աշխարհի սովորության համաձայն, ըստ օդում իշխող իշխանի կամքի, այն ոգու, որ այժմ գործում է անհնազանդ մարդկանց մեջ։


Պատառն առնելուց հետո սատանան մտավ նրա մեջ։ Հիսուսը նրան ասաց. «Արդ, ինչ որ անելու ես, իսկո՛ւյն արա»։


Ընթրիքի ժամանակ սատանան արդեն Սիմոնի որդի Իսկարիովտացի Հուդայի սրտի մեջ դրել էր, որ մատնի նրան։


Այս ասաց ոչ թե նրա համար, որ աղքատների համար էր հոգում, այլ որովհետև գող էր և գանձարկղն ինքն էր պահում, և ինչ որ այնտեղ դրվում էր, ինքն էր վերցնում։


Կամ ինչպե՞ս կարող է մեկն ուժեղ մարդու տունը մտնել և նրա ունեցվածքը կողոպտել, եթե նախ չկապի այդ ուժեղ մարդուն և ապա նրա տունը կողոպտի։


որովհետև նրանց սրտերը հնոցի պես բորբոքվեցին՝ անիծելու նրանց։ Ողջ գիշեր քնով հագեցավ Եփրեմը. առավոտ եղավ, և բորբոքվեցին կրակի բոցի նման։


«Երբ պիղծ ոգին դուրս է ելնում մարդուց, շրջում է անջրդի վայրերում, հանգիստ է որոնում և չի գտնում։


Ապա գնում է և իր հետ վերցնում իրենից ավելի չար յոթ ուրիշ ոգիներ և մտնում բնակվում է այնտեղ, և այդ մարդու վերջը լինում է ավելի վատ, քան նախկինում էր։ Այսպես կլինի նաև այս չար սերնդի հետ»։


Եվ գալիս է ու գտնում այն մաքրված և կարգի բերված։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ