Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Մատթեոս 12:33 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

33 Եթե ծառը լա՛վ պահեք, նրա պտուղը լավը կլինի, եթե ծառը վա՛տ պահեք, նրա պտուղը վատը կլինի, որովհետև ծառն իր պտղից է ճանաչվում։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

33 Եթե ծառը լավը համարեք, նրա պտուղը ևս լավը կլինի, իսկ եթե ծառը վատը համարեք, նրա պտուղը ևս վատը կլինի, որովհետև ծառն իր պտղից է ճանաչվում։

Տես գլուխը Պատճենել




Մատթեոս 12:33
11 Խաչաձեւ Հղումներ  

Դե՛ն նետեք ձեզնից ձեր բոլոր ամբարշտությունները, որ կատարել եք իմ հանդեպ. ձեր մեջ նոր սիրտ ու նոր հոգի՛ դրեք, իմ բոլոր պատվիրանները կատարե՛ք։ Ինչո՞ւ մեռնեք, ո՛վ Իսրայելի տուն,- ասում է Տերը,-


«Ատեցինք չարիքը և սիրեցինք բարին»։ Արդարադատությո՛ւն հաստատեք ձեր դռների առաջ, որպեսզի Տերը՝ Աստված, ողորմի Հովսեփի մնացորդներին։


Կո՛ւյր փարիսեցի, նախ մաքրի՛ր բաժակի ու պնակի ներսը, որպեսզի դրսի կողմն էլ մաքուր լինի։


Որովհետև կացինն ահա ծառերի արմատի մոտ է դրված. ամեն ծառ, որ բարի պտուղ չի տա, կկտրվի և կրակը կգցվի»։


Եղբայրնե՛ր իմ, մի՞թե հնարավոր է, որ թզենին ձիթապտուղ տա կամ որթատունկը՝ թուզ։ Եվ աղուտ տեղից հնարավոր չէ քաղցր ջուր ստանալ։


Մոտեցե՛ք Աստծուն, և նա կմերձենա ձեզ։ Մեղավորնե՛ր, մաքրե՛ք ձեր ձեռքերը, թերահավատնե՛ր, ուղղե՛ք ձեր սրտերը.


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ