Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Մատթեոս 12:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

10 Այնտեղ մի մարդ կար, որի ձեռքը չորացած էր։ Հիսուսին հարցրին՝ ասելով, թե՝ «Օրինավո՞ր է շաբաթ օրը բժշկել», որպեսզի ամբաստանեն նրան։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

10 Եվ ահա այնտեղ ձեռքը չորացած մի մարդ կար։ Հիսուսին ամբաստանելու համար նրան հարցրին՝ ասելով. «Թույլատրվո՞ւմ է շաբաթ օրը բժշկություն անել»։

Տես գլուխը Պատճենել




Մատթեոս 12:10
21 Խաչաձեւ Հղումներ  

Ժողովրդապետը բարկացավ, թե ինչո՛ւ Հիսուսը շաբաթ օրով բուժեց, և ասաց ժողովրդին. «Վեց օր կա, երբ արժան է գործել, ա՛յդ օրերին եկեք բուժվեք և ոչ թե շաբաթ օրը»։


Փարիսեցիներից ոմանք ասացին. «Այդ մարդն Աստծուց չէ, քանի որ շաբաթ օրը չի պահում»։ Ոմանք ասում էին. «Իսկ մեղավոր մի մարդ ինչպե՞ս կարող է այսպիսի նշաններ անել»։ Եվ նրանց մեջ պառակտում կար։


Նրանք այս ասում էին՝ նրան փորձելու համար, որպեսզի նրան ամբաստանելու պատճառ ունենան։ Իսկ Հիսուսը, ցած նայելով, մատով գետնի վրա գրում էր։


Հրեաները բժշկված մարդուն ասացին. «Օրը շաբաթ է, և օրինավոր չէ, որ վերցնես մահիճդ»։


Եվ սպասում էին նրա բերանից ինչ-ինչ խոսքեր որսալ, որպեսզի չարախոսեն նրա մասին։


Իսկ փարիսեցիները, երբ տեսան, ասացին նրան. «Ահա քո աշակերտներն անում են այն, ինչ օրինավոր չէ անել շաբաթ օրը»։


Ո՛վ դատարկ արոտներ, որ լքում եք ոչխարները։ Սուրը նրա բազկին է և նրա աջ աչքին։ Նրա բազուկն ամբողջությամբ կչորանա, և նրա աջ աչքն ամբողջությամբ կկուրանա։


քանզի հիմարը հիմարություն դուրս կտա և իր սրտում փուչ բաներ կմտածի՝ անօրենություն անելով, Աստծու դեմ հայհոյություն խոսելով, ցրելով քաղցած հոգիներին և ծարաված մարդկանց դատարկ արձակելով։


Դրա մեջ պառկած էր հիվանդների, կույրերի, կաղերի և գոսացածների մի մեծ բազմություն, որ սպասում էին ջրերի խառնվելուն։


Սկսեցին ամբաստանել նրան և ասել. «Գտանք սրան, որ մոլորեցնում էր մեր ազգը, արգելում էր կայսրին հարկեր տալ և ինքն իր մասին ասում էր, թե՝ Քրիստոսն է, թագավոր»։


«Այս մարդուն բերեցիք ներկայացրիք ինձ, որպես ժողովրդին մոլորեցնողի, և ահավասիկ ձեր առաջ դատաքննություն արեցի և այս մարդու մեջ չգտա մեկն այն հանցանքներից, որոնցով դուք ամբաստանում եք նրան։


Օրինավո՞ր է մեզ համար կայսրին հարկ տալ, թե՞ ոչ»։


Փարիսեցիները, մոտենալով նրան, սկսեցին փորձել նրան և ասել. «Օրինավո՞ր է, որ մեկն իր կնոջն արձակի որևէ զանցանքի պատճառով»։


Ամբարիշտ դարձանք և ստեցինք Տիրոջ առաջ, հետ կանգնեցինք մեր Աստծուց, անիրավություն խոսեցինք և ապստամբեցինք, մեր սրտերում անիրավության խոսքեր հղացանք ու որոճացինք։


Չկա մեկը, որ արդարություն խոսի, և բացակայում է ճշմարիտ դատաստանը. հույս են դրել սնոտի բաների վրա և ունայնություն են խոսում, ցավեր են հղանում և անօրենություն ծնում։


Եվ ուշադրությամբ հետևում էին Հիսուսին՝ տեսնելու, թե շաբաթ օրով կբժշկի՞ մարդուն, որպեսզի ամբաստանեն նրան։


Իսկ արդ, եթե մարդը Մովսեսի օրենքը պահելու համար նույնիսկ շաբաթ օրով է թլփատվում, իմ վրա ինչո՞ւ եք բարկացած, որ շաբաթ օրով լիովին բժշկեցի մի մարդու։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ