Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Մատթեոս 11:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

10 որովհետև այդ նա է, ում մասին գրված է. “Ահա ես իմ պատգամաբերին եմ ուղարկում քո առջևից, ով քո առաջ կպատրաստի քո ճանապարհը” (Մղք. 3.1)։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

10 Որովհետև այդ նա է, ում մասին գրված է. "Ահա ես իմ պատգամաբերին ուղարկում եմ քո առջևից, որը քո առաջ կպատրաստի քո ճանապարհը" (Մղք. 3.1)։

Տես գլուխը Պատճենել




Մատթեոս 11:10
10 Խաչաձեւ Հղումներ  

«Ահա ես ուղարկում եմ իմ պատգամաբերին, և կքննի իմ ճանապարհներն իմ առաջ։ Եվ հանկարծակի իր տաճարը կգա Տերը, որին դուք փնտրում եք, և ուխտի պատգամաբերը, որին դուք հավանում եք։ Ահա գալիս է,- ասում է Ամենակալ Տերը,-


Անապատում կանչողի ձայնն է. «Պատրաստե՛ք Տիրոջ ճանապարհը և հարթե՛ք մեր Աստծու շավիղները։


Ինչպես գրված է մարգարեների գրքերում. «Ահա ես իմ պատգամաբերին եմ ուղարկում քո առջևից, որ կպատրաստի քո ճանապարհը (Մղք. 3.1)։


Նա ասաց. «Ես անապատում կանչողի ձայնն եմ, հարթե՛ք Տիրոջ ճանապարհը» (Ես. 40.3), ինչպես ասաց Եսայի մարգարեն։


Հիրավի սա՛ է նա, որի մասին խոսվել է Եսայի մարգարեի միջոցով, որ ասում է. «Մի ձայն է գոչում անապատում. “Պատրաստե՛ք Տիրոջ ճանապարհը և ուղի՛ղ դարձրեք նրա շավիղները”» (Ես. 40.3)։


հարցրեց նրան. «Դո՞ւ ես, որ գալու էիր, թե՞ ուրիշի սպասենք»։


Ճշմարիտ եմ ասում ձեզ, կանանցից ծնվածների մեջ Հովհաննես Մկրտչից ավելի մեծը չի եղել, բայց երկնքի արքայության մեջ ամենից փոքրը նրանից ավելի մեծ է։


Եվ դու, ո՛վ մանուկ, Բարձրյալի մարգարեն պիտի կոչվես, որովհետև պիտի գնաս Տիրոջ առաջից՝ պատրաստելու նրա ճանապարհները,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ