Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ՄԱՂԱՔԻԱ 1:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

5 Ձեր աչքերը կտեսնեն, և դուք իսկ կասեք, որ Տերը բարձրացավ Իսրայելի սահմանների վրա»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

5 Եվ ձեր աչքերը պիտի տեսնեն, և դուք պիտի ասեք. “Մեծ է Տերը Իսրայելի սահմանից անդին”»։

Տես գլուխը Պատճենել




ՄԱՂԱՔԻԱ 1:5
14 Խաչաձեւ Հղումներ  

Տերը խիստ զայրացավ Հուդայի ու Երուսաղեմի վրա և նրանց մատնեց հիմարության, կորստյան ու խայտառակության, ինչպես դուք տեսնում եք ձեր աչքերով։


Դու վեր ես կենալու իմ ժողովրդի՝ Իսրայելի դեմ՝ իբրև ամպ, որ ծածկում է երկիրը։ Դա լինելու է վերջին ժամանակներում. ես քեզ բերելու եմ իմ երկիրը, որպեսզի բոլոր ազգերն ինձ ճանաչեն, երբ սրբանամ քո մեջ, նրանց առաջ, ո՛վ Գովգ”»։


Այսպես եմ ես ցույց տալու իմ մեծությունը, սրբանալու եմ, փառավորվելու ու ճանաչվելու ազգերի առաջ։ Եվ կիմանան, որ ես եմ Տերը”»։


Պիտի ելնեն Իսրայելի քաղաքների բնակիչները, պիտի այրեն իրենց զենքերը՝ նիզակների ու ասպարների կոթերը, նետերը, աղեղների բեկորները, տեգերի բները, սվինների կոթերը. յոթ տարի այրելու են իրենց, այրելու են ենթակա իրերը.


և խաղաղություն կլինի նրա համար. երբ ասորեստանցին գա ձեր երկիրը և երբ հասնի ձեր աշխարհը, նրա դեմ յոթ հովիվ և ութ առաջնորդ մարդիկ կելնեն։


Ձեր աչքերը տեսան Տիրոջ բոլոր մեծամեծ գործերը, որ նա արեց ձեր մեջ մինչև այսօր»։


Ձեր աչքերը տեսան, թե ինչ արեց Տերը Բելփեգովրին, երբ Տերը՝ մեր Աստվածը, ձեր միջից վերացրեց նրանց, ովքեր պաշտեցին Բելփեգովրին,


Մենք աղաղակեցինք Տիրոջը, և նա ամպ ու մեգ դրեց մեր և եգիպտացիների միջև, ծովը նրանց վրա լցրեց և ծածկեց նրանց։ Մեր աչքերը տեսան, թե ի՛նչ արեց Տերը եգիպտացիների երկրում։ Շատ օրեր մնացիք անապատում։


Արդ, սպասե՛ք և տեսե՛ք այն մեծագործությունները, որ Տերը ձեր աչքերի առջև պիտի անի։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ