Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Ղուկաս 9:38 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

38 Եվ ահա ժողովրդի միջից մի մարդ աղաղակեց և ասաց. «Վարդապե՛տ, աղաչում եմ քեզ, նայի՛ր իմ որդուն, որովհետև իմ միակն է։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

38 Եվ ահա ժողովրդի միջից մի մարդ աղաղակեց ու ասաց. «Վարդապե՛տ, աղաչում եմ քեզ, նայի՛ր իմ որդուն, որովհետև իմ միակն է։

Տես գլուխը Պատճենել




Ղուկաս 9:38
8 Խաչաձեւ Հղումներ  

Եվ մենք պատասխանեցինք մեր տիրոջը. “Ունենք տարիքն առած հայր և մի կրտսեր եղբայր, որին նա ունեցել է ծեր տարիքում։ Նրա եղբայրը մեռավ, և միայն նա մնաց իր մոր որդին, և հայրը սիրում է նրան”։


Դավթի տան վրա և Երուսաղեմի բնակիչների վրա կհեղեմ շնորհների ու գթության հոգին. և կնայեն ինձ վրա, որ խոցեցին, պարելու փոխարեն, և ամբողջովին կկոծեն նրա համար, ինչպես սիրելիի համար, և ամբողջությամբ կսգան, ինչպես անդրանիկ զավակի համար։


Եվ ահա քանանացի մի կին, գալով այդ սահմաններից, սկսեց աղաղակել և ասել. «Ողորմի՛ր ինձ, Տե՛ր, Դավթի՛ Որդի, դուստրս դաժանորեն դիվահարվում է»։


Երբ քաղաքի դարպասին մոտեցավ, ահա դուրս էր բերվում մի մեռել, միակ որդին իր մոր, որ այրի մի կին էր, և քաղաքից բազում ժողովուրդ նրա հետ էր։


Հաջորդ օրը, երբ նրանք իջնում էին լեռից, Հիսուսին ընդառաջ գնաց մի մեծ բազմություն։


Ահա չար ոգին զարկում է նրան, և որդիս հանկարծակի սկսում է ճչալ։ Ոգին սաստիկ ցնցում է նրան, թավալեցնում, փրփրեցնում, դժվարությամբ է հեռանում նրանից՝ խորտակելով նրան։


Երբ նա լսեց, թե Հիսուսը Հրեաստանից Գալիլեա է եկել, եկավ նրա մոտ և աղաչում էր, որ Կափառնաում իջնի ու իր որդուն բժշկի, քանի որ մահամերձ էր։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ