Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Ղուկաս 9:31 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

31 որոնք փառքով երևալով՝ խոսում էին նրա վախճանի մասին, որ տեղի պիտի ունենար Երուսաղեմում։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

31 Նրանք, փառքով երևալով, նրա վախճանի մասին էին խոսում, որ կատարվելու էր Երուսաղեմում։

Տես գլուխը Պատճենել




Ղուկաս 9:31
14 Խաչաձեւ Հղումներ  

որ վերափոխելու է մեր թշվառ մարմինը՝ իր փառավոր մարմնին կերպարանակից դարձնելու, այն զորությամբ, որով կարող է ամեն ինչ իր իշխանության ներքո հնազանդեցնել։


Եվ ամեն հնարավոր բան անում եմ՝ ձեզ միշտ հորդորելու, որպեսզի այս աշխարհից իմ մեկնելուց հետո էլ հիշեք այս բաները։


Եվ բոլոր շնորհների Աստվածը, որ ձեզ կոչեց իր հավիտենական փառքին Քրիստոս Հիսուսի միջոցով, և որին մի փոքր ժամանակ չարչարակից պիտի լինեք, թող վերականգնի, զորացնի, հաստատահիմն դարձնի ձեզ։


Ես նրան պատասխանեցի. «Տե՛ր, դու գիտես»։ Եվ նա ինձ ասաց. «Սրանք նրանք են, որ գալիս են մեծ նեղություններից և իրենց հագուստները լվացին ու սպիտակեցրին Գառան արյունով։


Իսկ երբ Քրիստոսը՝ ձեր կյանքը, հայտնվի, այն ժամանակ դուք էլ նրա հետ կհայտնվեք փառքով։


Եվ մենք ամենքս, բաց երեսով տեսնելով Տիրոջ փառքը, ինչպես հայելու մեջ, այդ նույն պատկերով ենք փոխակերպվում փառքից փառք, ինչպես Տիրոջ Հոգով։


Հետևյալ օրը նա տեսավ դեպի իրեն եկող Հիսուսին ու ասաց. «Ահա Աստծու Գառը, որ վերացնում է աշխարհի մեղքը։


Ապա ասաց. «Մարդու Որդին պետք է շատ չարչարվի և անարգվի քահանայապետներից, ծերերից ու դպիրներից. սպանվի և երրորդ օրը հարություն առնի»։


Եվ ահա երկու մարդիկ խոսում էին նրա հետ։ Նրանք Մովսեսն ու Եղիան էին,


Հավատո՛վ հիշեց Հովսեփը իր կյանքի վախճանին իսրայելացիների ելքը և իր ոսկորների վերաբերյալ պատվեր տվեց։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ