Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Ղուկաս 7:24 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

24 Եվ երբ Հովհաննեսի պատգամաբերները գնացին, նա սկսեց ժողովրդին խոսել Հովհաննեսի մասին. «Ի՞նչ տեսնելու համար դուրս եկաք անապատ. քամուց շարժվող մի եղե՞գ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

24 Երբ Հովհաննեսի պատգամավորները գնացին, սկսեց ժողովրդին Հովհաննեսի մասին խոսել. «Ի՞նչ տեսնելու համար ելաք անապատ գնացիք՝ քամուց շարժվող մի եղե՞գ։

Տես գլուխը Պատճենել




Ղուկաս 7:24
14 Խաչաձեւ Հղումներ  

Որպեսզի այսուհետև չլինենք երեխաներ, որոնք տարուբերվում ու քշվում են տարբեր վարդապետությունների հողմերից, մարդկանց խաբեբայությամբ, որոնք խորամանկությամբ խաբում ու մոլորեցնում են։


երբ քահանայապետներն էին Աննասն ու Կայիափան, Աստծու խոսքն եկավ-հանգեց Զաքարիայի որդի Հովհաննեսի վրա, որն անապատում էր։


Եվ մանուկն աճում ու զորանում էր հոգով։ Ապրում էր անապատներում մինչև Իսրայելում իր երևալու օրը։


Ուստի դուք, սիրելինե՛ր, իբրև նախապես իմացողներ, զգուշացե՛ք, որ անառակ մոլորությամբ տարված՝ չկորցնեք ձեր վստահությունը։


Սրանք անջուր աղբյուրներ են և մրրիկից քշված մառախուղներ. խավարի աղջամուղջը հավիտյան նրանց համար է պահված.


Նա ասաց. «Ես անապատում կանչողի ձայնն եմ, հարթե՛ք Տիրոջ ճանապարհը» (Ես. 40.3), ինչպես ասաց Եսայի մարգարեն։


Ջրի պես մի՛ եռա, որովհետև մտար քո հոր մահիճը և այնժամ պղծեցիր նրա մահիճը։


և երանի՜ նրան, որ իմ պատճառով չի գայթակղվի»։


Հապա ի՞նչ տեսնելու համար դուրս եկաք. փափուկ զգեստներով զարդարված մի մա՞րդ. ահավասիկ նրանք, որ փառավոր զգեստներով են և փափուկ կենցաղով են ապրում, արքունիքներում են։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ