Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Ղուկաս 5:19 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

19 Եվ երբ ամբոխի պատճառով նրան ներս մտցնելու միջոց չգտան, բարձրացան տանիք և կտուրի բացվածքից նրան վար կախեցին ու մահիճով հանդերձ իջեցրին մեջտեղ՝ Հիսուսի առաջ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

19 Երբ այն ամբոխի պատճառով նրան ներս մտցնելու միջոց չգտան, բարձրացան տանիք և կտուրի բացվածքից նրան մահիճով իջեցրին մեջտեղը՝ Հիսուսի առաջ։

Տես գլուխը Պատճենել




Ղուկաս 5:19
7 Խաչաձեւ Հղումներ  

Երբ բազմության պատճառով Հիսուսին չկարողացան մոտենալ, քանդեցին այն տան կտուրը, որտեղ Հիսուսն էր, և բացելով առաստաղը՝ իջեցրին անկողինը, որի մեջ անդամալույծն էր։


Ինչ որ ձեզ ասում եմ խավարի մեջ, ասե՛ք լույսի մեջ, և ինչ որ լսում եք շշուկով, քարոզե՛ք տանիքների վրա։


Նոր տուն կառուցելիս բազրիք կշինես տանիքի շուրջը, որպեսզի եթե մեկն այնտեղից ընկնի, դու քո տան մեջ սպանություն գործած չլինես։


ով տանիքի վրա լինի, թող չիջնի տնից բան վերցնելու համար,


Ու թող Երուսաղեմի տներն ու Հուդայի թագավորների տները դառնան սպանության վայր այն պղծությունների պատճառով, որ կատարեցին բոլոր տներում, որտեղ իրենց տանիքների վրա խունկ էին ծխում երկնքի բոլոր զորություններին և նվերներ ընծայաբերում օտար աստվածներին”»։


Երեկոյան կողմ, երբ Դավիթն իր անկողնուց ելել և ման էր գալիս թագավորական պալատի տանիքի վրա, տեսավ, որ մի կին լողանում էր տանիքի վրա։ Այդ կինը արտաքինով շատ գեղեցիկ էր։


Նա Բամայից իջավ քաղաք։ Սավուղի համար տանիքի վրա անկողին գցեցին,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ