Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Ղուկաս 4:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

8 Հիսուսը պատասխանեց նրան և ասաց. «Գրված է. “Տիրոջը՝ քո Աստծո՛ւն պիտի երկրպագես և միայն նրա՛ն պիտի պաշտես” (Բ Օր. 6.13)»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

8 Հիսուսը պատասխանեց նրան ու ասաց. «Գրված է. "Տիրոջը՝ քո Աստծուն, պետք է երկրպագես ու միայն նրան պաշտես" (Բ Օր. 6.13)»։

Տես գլուխը Պատճենել




Ղուկաս 4:8
14 Խաչաձեւ Հղումներ  

Երկնչի՛ր Տիրոջից՝ քո Աստծուց, միայն նրա՛ն պաշտիր, նրա՛ն հետևիր ու նրա՛ անունով երդվիր։


Տիրոջից՝ քո Աստծուց, երկնչի՛ր, պաշտի՛ր նրան, հարի՛ր նրան և երդվի՛ր նրա անունով,


Այդ ժամանակ Հիսուսն ասաց նրան. «Հետև՛ս գնա, սատանա՛, որովհետև գրված է. “Տիրոջը՝ քո Աստծուն, կերկրպագես և միայն Նրան կպաշտես” (Բ Օր. 6.13)»։


Ես, ընկնելով նրա ոտքերի առաջ, երկրպագեցի նրան, իսկ նա ինձ ասաց. «Լսի՛ր, մի՛ ընկիր իմ առաջ, քանզի ես էլ ծառայակիցն եմ քո և քո եղբայրների, որոնք վկայում են Հիսուսին։ Տիրոջը՝ Աստծո՛ւն երկրպագիր, քանզի Հիսուսի մասին վկայությունը մարգարեության Հոգով է։


Բայց նա ասաց ինձ. «Ո՛չ, ո՛չ, իմ առաջ ծնկի մի՛ իջիր և մի՛ երկրպագիր, քանզի ես ծառայակիցն եմ քո և քո եղբայրների, որոնք պահում են այս գրքի մարգարեության խոսքը։ Աստծո՛ւն երկրպագիր»։


Ուրեմն հնազանդվե՛ք Աստծուն և դիմադրե՛ք սատանային, ու նա հեռու կմնա ձեզանից։


Հիսուսը նրան պատասխանեց և ասաց. «Գրված է. “Միայն հացով չի ապրում մարդ, այլ Աստծու խոսքով” (Բ Օր. 8.3)»։


Սամուելը իր խոսքն ուղղեց Իսրայելի ողջ տանը՝ ասելով. «Եթե դուք ձեր ամբողջ սրտով դարձել եք դեպի Տերը, ապա ձեր միջից վերացրե՛ք օտար աստվածներն ու Անտառները [𝕸 Աշտարոտ], ձեր սրտերը պատրաստե՛ք Տիրոջ համար, միայն Նրա՛ն ծառայեք, և Նա կփրկի ձեզ այլազգիների ձեռքից»։


Դիմադրե՛ք նրան՝ հաստատուն լինելով հավատի մեջ և իմացած լինելով, որ ձեր եղբայրներն էլ աշխարհում կրում են նույն չարչարանքները։


Նա, դառնալով Պետրոսին, ասաց. «Հետև՛ս գնա, սատանա՛, գայթակղություն ես ինձ համար, որովհետև դու ոչ թե Աստծունն ես խորհում, այլ մարդկանցը»։


Տերը նայում է բարձունքից, իսկ մարդը խեղճ ու ողորմելի է. մարդկանց ամբարտավանությունը պիտի խոնարհվի, ու այդ օրը միայն Տերը պիտի բարձրանա,


Եզեկիան, Տիրոջն աղոթելով, ասաց. «Տե՛ր, Աստվա՛ծ Իսրայելի, դու, որ նստած ես քերովբեների վրա, աշխարհի բոլոր թագավորությունների մեջ միայն դո՛ւ ես Աստված, դո՛ւ ես ստեղծել երկինքն ու երկիրը։


Արդ, եթե դու իմ առաջ ընկնելով երկրպագես, բոլորը քոնը կլինի»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ