Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Ղուկաս 4:42 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

42 Լուսանալուն պես Հիսուսը ելավ գնաց ամայի մի տեղ, իսկ ժողովուրդը փնտրում էր նրան. եկան մինչև նրա մոտ և չէին թողնում նրան, որ հեռանա իրենցից։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

42 Երբ լույսը բացվեց, Հիսուսը ելավ գնաց մի ամայի տեղ։ Եվ ժողովուրդը փնտրում էր նրան։ Եկան նրա մոտ և չէին թողնում նրան, որ իրենցից հեռանար։

Տես գլուխը Պատճենել




Ղուկաս 4:42
10 Խաչաձեւ Հղումներ  

Բայց նա դուրս գնալով սկսեց եռանդուն կերպով քարոզել և լուրը տարածել, այն աստիճան, որ Հիսուսն այլևս չէր կարողանում բացահայտորեն քաղաք մտնել, այլ դուրսը՝ ամայի տեղերում էր մնում։ Եվ ժողովուրդը բոլոր կողմերից գալիս էր նրա մոտ։


Իսկ նրանք շատ ստիպեցին նրան ու ասացին. «Մեզ մո՛տ գիշերիր, որովհետև երեկո է, և օրն էլ տարաժամել է»։ Եվ նա ներս մտավ՝ նրանց հետ այնտեղ գիշերելու։


Այդ օրերին Հիսուսը լեռ բարձրացավ աղոթելու և ամբողջ գիշերն անցկացրեց Աստծուն աղոթելով։


Հիսուսը նրանց ասաց. «Իմ կերակուրն այն է, որ կամքը կատարեմ նրա, ով ինձ ուղարկել է, և կատարեմ նրա գործը։


Իսկ երբ սամարացիները նրա մոտ եկան, աղաչում էին, որ իրենց մոտ մնա, և նա այնտեղ մնաց երկու օր։


Երբ ժողովուրդը տեսավ, որ Հիսուսն այդտեղ չէ, և ոչ էլ նրա աշակերտները, նավակներն առան ու եկան Կափառնաում՝ Հիսուսին փնտրելու։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ