Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Ղուկաս 24:19 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

19 Եվ նրանց հարցրեց՝ ի՞նչ։ Եվ նրանք պատասխանեցին. «Հիսուս Նազովրեցու հետ պատահածի մասին, որ մարգարե էր, հզոր՝ թե՛ գործերով և թե՛ խոսքերով, Աստծու և ամբողջ ժողովրդի առաջ,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

19 Եվ նա ասաց նրանց. «Ո՞ր բաները»։ Նրանք էլ ասացին. «Հիսուս Նազովրեցու մասին, որ մի մարգարե մարդ էր՝ զորավոր գործերով Աստծու և ամբողջ ժողովրդի առաջ։

Տես գլուխը Պատճենել




Ղուկաս 24:19
13 Խաչաձեւ Հղումներ  

Ժողովրդի բազմությունն ասում էր. «Սա Հիսուս մարգարեն է, Գալիլեայի Նազարեթ քաղաքից»։


Մովսեսը եգիպտացիների ամբողջ իմաստությամբ կրթվեց և զորավոր էր իր խոսքերով ու գործերով։


Ո՛վ իսրայելացիներ, լսե՛ք այս խոսքերը. Հիսուս Նազովրեցուն՝ այն մարդուն, որին Աստված ձեզ ցույց տվեց զորությամբ, նշաններով ու զարմանահրաշ գործերով, որոնք Աստված, ինչպես արդեն գիտեք, նրա միջոցով գործեց ձեր մեջ։


Իսկ մարդիկ, երբ տեսան այն նշանները, որ նա արեց, ասացին. «Սա է ճշմարիտ մարգարեն, որ աշխարհ էր գալու»։


Կինը նրան ասաց. «Տե՛ր, ինձ թվում է, թե դու մարգարե ես։


Նա գիշերով եկավ նրա մոտ ու ասաց նրան. «Ռաբբի՛, գիտենք, որ Աստծուց ես եկել որպես վարդապետ, որովհետև ոչ ոք չի կարող կատարել այն նշանները, որ դու ես անում, եթե Աստված նրա հետ չլինի»։


Ահը պատեց բոլորին. փառավորում էին Աստծուն և ասում. «Մի մեծ մարգարե է հայտնվել մեր մեջ», և «Աստված բարությամբ այցելել է իր ժողովրդին»։


Հիսուսին, որ Նազարեթից էր. Աստված նրան օծեց Սուրբ Հոգով և զորությամբ, և որը շրջեց բարիք անելով ու սատանայից բռնված բոլորին բժշկելով, որովհետև Աստված նրա հետ էր։


Նրան պատասխանեցին ու ասացին. «Մի՞թե դու էլ Գալիլեայից ես. քննի՛ր ու տե՛ս, որ Գալիլեայից մարգարե դուրս չի գալիս»։


և ասաց. «Թո՛ղ, ի՞նչ կա մեր և քո միջև, Հիսո՛ւս Նազովրեցի. մեզ կորստյան մատնելո՞ւ եկար. գիտենք քեզ, թե ո՛վ ես, Աստծու Սուրբը»։


Քո եղբայրների միջից Տերը՝ քո Աստվածը, ինձ նման մարգարե պիտի մեջտեղ հանի, նրա՛ն կլսեք,


Նրանցից մեկը, որի անունը Կղեոպաս էր, ասաց նրան. «Երուսաղեմում միայն դո՛ւ ես, որ չես իմացել, թե ինչե՛ր կատարվեցին այնտեղ այս օրերին»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ