Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Ղուկաս 23:22 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

22 Եվ նա երրորդ անգամ ասաց նրանց. «Ի՞նչ չար բան է արել սա. նրա վրա մահվան արժանի որևէ հանցանք չգտա. գանահարել կտամ և կարձակեմ»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

22 Նա երրորդ անգամ ասաց նրանց. «Սա ի՞նչ չար բան է արել. սրա մեջ մահվան արժանի որևէ հանցանք չգտա. սրան կգանահարեմ ու կարձակեմ»։

Տես գլուխը Պատճենել




Ղուկաս 23:22
8 Խաչաձեւ Հղումներ  

«Այս մարդուն բերեցիք ներկայացրիք ինձ, որպես ժողովրդին մոլորեցնողի, և ահավասիկ ձեր առաջ դատաքննություն արեցի և այս մարդու մեջ չգտա մեկն այն հանցանքներից, որոնցով դուք ամբաստանում եք նրան։


Արդ, նա մահվան արժանի ոչինչ չի արել, ուստիև նրան գանահարել կտամ և կարձակեմ»,


Պիղատոսը նորից սկսեց խոսել, որովհետև կամենում էր Հիսուսին արձակել։


Բայց նրանք կրկին աղաղակում էին ու ասում. «Խա՛չը հանիր նրան»։


Իսկ նրանք բարձրաձայն ստիպում էին և ուզում, որ նրան խաչը հանի։ Եվ նրանց ու քահանայապետների ձայներն ավելի էին ուժեղանում։


Պիղատոսը քահանայապետներին և ժողովրդին ասաց. «Այս մարդու մեջ ես որևէ հանցանք չեմ գտնում»։


այլ Քրիստոսի թանկագին արյամբ՝ իբրև անբիծ և անարատ գառան.


Որովհետև Քրիստոսը մեկընդմիշտ չարչարվեց մեր մեղքերի համար, մի Արդար՝ անարդարների համար, որպեսզի մեզ Աստծուն մոտեցնի. թեև նա մարմնով մեռավ, Հոգին, սակայն, նրան կենդանի պահեց,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ