1 Եվ նրանց ամբողջ բազմությունը, վեր կենալով, նրան տարավ Պիղատոսի մոտ։
1 Եվ նրանց ամբողջ բազմությունը վեր կացավ, ու նրան Պիղատոսի մոտ տարան։
Եվ երբ լույսը բացվեց, հավաքվեց ժողովրդի ծերակույտը՝ քահանայապետներ և դպիրներ, և Հիսուսին քաշեցին բերեցին իրենց ատյանի առաջ և ասացին. «Եթե դու ես Քրիստոսը, ասա՛ մեզ»։
Եվ նրանք ասացին. «Էլ ի՞նչ վկայություն է պետք մեզ, որովհետև մենք ինքներս լսեցինք նրա բերանից»։
Արդարև, այս քաղաքում հավաքվեցին Հերովդեսը և Պիղատոս Պոնտացին հեթանոսների և Իսրայելի հետ, քո սուրբ Որդու՝ Հիսուսի դեմ, որին դու օծեցիր,