Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Ղուկաս 22:69 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

69 Բայց սրանից հետո Մարդու Որդին պիտի նստի ամենազոր Աստծու աջ կողմում (Դան. 7.13)»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

69 Բայց սրանից հետո Մարդու Որդին ամենազոր Աստծու աջ կողմում կնստի (Սաղ. 110.1)»։

Տես գլուխը Պատճենել




Ղուկաս 22:69
19 Խաչաձեւ Հղումներ  

Նա, որ ճառագումն է նրա փառքի և արտահայտումը նրա էության, որ իր խոսքի զորությամբ պահում է տիեզերքը։ Նա մեր մեղքերի մաքրումը կատարելուց հետո նստեց Աստծու մեծության աջ կողմում՝ բարձունքներում։


Եվ ինքը՝ Տեր Հիսուսը, աշակերտների հետ խոսելուց հետո երկինք համբարձվեց և նստեց Հոր աջ կողմում։


Ալելուիա Իմ ամբողջ սրտով Գոհություն պիտի մատուցեմ քեզ, Տե՜ր, Ողջամիտների ժողովներում։


Հիսուսը պատասխանեց և ասաց նրան. «Այո՛, ինչպես ասացիր, ես եմ։ Եվ պիտի տեսնեք Մարդու Որդուն՝ նստած Ամենազոր Աստծու աջ կողմում և եկած երկնքի ամպերով (Դան. 7.13)»։


Հիսուսը պատասխանեց նրան. «Դու ասացիր։ Բայց ասում եմ ձեզ. այսուհետև կտեսնեք Մարդու Որդուն՝ նստած Զորության աջ կողմում և եկած երկնքի ամպերի վրայով (Դան. 7.13, Մտթ. 24.30բ)»։


“Տերն իմ Տիրոջն ասաց. նստի՛ր իմ աջ կողմում, մինչև քո թշնամիներին դնեմ իբրև ոտքերիդ պատվանդան” (Սաղ. 109(110).1)։


Հրեշտակն ինձ ցույց տվեց նաև բյուրեղի պես մաքուր կենդանի ջրի մի գետ, որ բխում էր Աստծու և Գառան գահից։ Այն հոսում էր քաղաքի հրապարակների միջով,


Հաղթողին թույլ կտամ նստել ինձ հետ իմ աթոռին, ինչպես ես հաղթեցի և նստեցի իմ Հոր աթոռին»։


Գնացած լինելով երկինք՝ նա Աստծու աջ կողմում է, և նրան են հնազանդվում հրեշտակները, իշխանություններն ու զորությունները։


նայենք Հիսուսին՝ հավատի զորագլխին, այն կատարելագործողին, որն իր առաջ դրված ուրախության համար հանձն առավ խաչը, արհամարհեց ամոթը և նստեց Աստծու աթոռի աջ կողմում։


Իմ ասած խոսքերի գլխավորն այս է. այնպիսի քահանայապետ ունենք, որ նստեց երկնքում Մեծության աթոռի աջ կողմում՝


Եթե հարություն առաք Քրիստոսի հետ, ապա փնտրե՛ք վերին բաները, որտեղ Քրիստոսն է՝ նստած Աստծու աջ կողմը։


Իսկ արդ, ո՞վ է, որ դատապարտելու է։ Քրիստոս Հիսուսը, որ մեռավ, հարություն իսկ առավ և Աստծու աջ կողմում է և բարեխոս է մեզ համար։


Եվ եթե ես ձեզ հարցնեմ, ինձ պատասխան չեք տա։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ