5 Նրանք ուրախացան և խոստացան Հուդային արծաթ տալ։
5 Նրանք ուրախացան ու խոստացան արծաթ տալ նրան։
Վա՜յ նրանց, ովքեր Կայենի ճանապարհով ընթացան և ըստ Բաաղամի մոլորության՝ սայթաքեցին՝ վարձի հետևից ընկնելով, և կորան Կորխի պես իրենց ըմբոստության պատճառով։
Մոլորվեցին՝ թողնելով ուղիղ ճանապարհը և ընթանալով Բեորի որդի Բաղաամի ճանապարհով, որ անիրավության վարձը սիրեց
Եվ ագահությամբ, մտացածին խոսքերով ձեզ պիտի շահագործեն. բայց նրանց դատապարտությունն սկզբից իսկ հայտնի է, և նրանց կործանումը չպիտի ուշանա։
Պետրոսը նրան ասաց. «Քո արծաթը թող քեզ հետ կորչի, քանի որ կարծեցիր, թե Աստծու պարգևները կարելի է փողով ստանալ։
Սա, իբրև իր անիրավությանը վարձ, մի ագարակ ստացավ, բայց ուռչելով մեջտեղից պատռվեց, ու նրա ամբողջ փորը դուրս թափվեց։
Սա գնաց բանակցեց քահանայապետների, դպիրների և ժողովրդի իշխանավորների հետ, որ Հիսուսին նրանց մատնի։
Եվ նա հանձն առավ ու պատեհ առիթ էր փնտրում՝ ամբոխից մեկուսի նրան մատնելու նրանց։