Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Ղուկաս 20:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

14 Երբ մշակները նրան տեսան, իրար հետ խորհուրդ արեցին և ասացին. “Սա է ժառանգը, սպանենք սրան, որպեսզի ժառանգությունը մերը լինի”։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

14 Բայց երբ մշակները նրան տեսան, իրար հետ խորհուրդ արեցին ու ասացին. "Սա է ժառանգը. եկեք սրան սպանենք, որպեսզի ժառանգությունը մերը լինի"։

Տես գլուխը Պատճենել




Ղուկաս 20:14
20 Խաչաձեւ Հղումներ  

Իսկ եթե որդիներ ենք, ապա նաև ժառանգներ, Աստծու ժառանգներ և Քրիստոսի ժառանգակիցներ. եթե կցորդ ենք նրա չարչարանքներին, հաղորդակից կլինենք նաև նրա փառքին։


Այս վերջին օրերին մեզ հետ խոսեց իր Որդու միջոցով, որին ժառանգ կարգեց ամեն ինչի, և որի միջոցով ստեղծեց տիեզերքը։


սպանեցիք կյանքի Առաջնորդին, որին Աստված մեռելներից հարություն տվեց. և այդ բանին մենք իսկ վկա ենք։


Աստծու սահմանած խորհրդով և կանխագիտությամբ անօրենների ձեռքը մատնելով՝ խաչափայտի վրա գամեցիք ու սպանեցիք նրան,


Իսկ քահանայապետներն ու դպիրները Հիսուսին սպանելու հնար էին փնտրում, բայց վախենում էին ժողովրդից։


Եվ դպիրներն ու քահանայապետները նույն պահին ուզում էին նրան ձերբակալել, որովհետև հասկացան, որ այն առակն իրենց մասին ասաց, բայց ժողովրդից վախեցան։


Եվ նրանք իրենց մտքում խորհեցին և ասացին.


Եվ նա ամեն օր նրանց ուսուցանում էր տաճարում, իսկ քահանայապետները, դպիրները և ժողովրդի գլխավորները հնար էին փնտրում նրան կորստյան մատնելու,


Հովհաննեսի մկրտությունը որտեղի՞ց էր՝ երկնքի՞ց, թե՞ մարդկանցից»։ Նրանք սկսեցին իրար մեջ խորհել և ասել. «Եթե ասենք՝ “Երկնքից”, մեզ կասի՝ “Ապա ինչո՞ւ չհավատացիք նրան”,


Նրանք խորհում էին իրենց մեջ և ասում. «Հաց չվերցրինք»։


Խնդրի՛ր ինձանից, Եվ հեթանոսներին քեզ կտամ իբրև ժառանգություն, Եվ իշխանություն՝ երկրի բոլոր ծագերում։


Երբ պտղի ժամանակը մոտեցավ, մշակների մոտ ուղարկեց իր ծառաներին, որպեսզի վերցնեն նրա բերքից։


Այգու տերն ասաց. “Ի՞նչ անեմ. ուղարկեմ իմ սիրելի որդուն, թերևս նրանից կպատկառեն”։


Եվ նրան այգուց դուրս հանեցին ու սպանեցին։ Արդ, այգու տերը նրանց ի՞նչ կանի։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ