34 Աշակերտներն ասացին. «Իր տիրոջն է պետք»։
34 Նրանք ասացին. «Տերը դրա կարիքն ունի»։
Մեծապես ուրախացի՛ր, դո՛ւստր Սիոնի, ազդարարի՛ր, դո՛ւստր Երուսաղեմի, ահա քո Թագավորը գալիս է քեզ մոտ, արդարը և փրկիչը. նա հեզ է՝ հեծած էշի վրա և նրա ավանակի վրա։
Եվ նրա աշակերտներն սկզբում այս չհասկացան, բայց երբ Հիսուսը փառավորվեց, այն ժամանակ հիշեցին, որ այդ նրա մասին էր գրված, և իրենք այդ էին արել նրան։
Իսկ եթե աստվածներ է կոչում նրանց, որոնց ուղղված էր Աստծու խոսքը (և հնարավոր չէ, որ Գիրքը ջնջվի),
Որովհետև գիտեք, թե մեր Տեր Հիսուս Քրիստոսն ի՛նչ շնորհ արեց. նա, որ հարուստ էր, ձեզ համար աղքատացավ, որպեսզի դուք նրա աղքատանալով հարստանաք։
Եվ մինչ ավանակն արձակում էին, նրա տերերն ասացին նրանց. «Ավանակն ինչո՞ւ եք արձակում»։
Եվ այն բերեցին Հիսուսի մոտ. հանդերձներ գցեցին և Հիսուսին նստեցրին ավանակի վրա։