Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Ղուկաս 17:26 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

26 Եվ ինչպես եղավ Նոյի օրերին, այնպես կլինի և Մարդու Որդու օրը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

26 Եվ ինչպես որ Նոյի օրերին եղավ, այնպես էլ Մարդու Որդու օրերին կլինի։

Տես գլուխը Պատճենել




Ղուկաս 17:26
16 Խաչաձեւ Հղումներ  

Նա չխնայեց նաև հին աշխարհին, երբ ամբարիշտների աշխարհի վրա ջրհեղեղ բերեց՝ փրկելով միայն ութ հոգու, այդ թվում Նոյին՝ արդարության քարոզչին։


որովհետև Մարդու Որդու երևումը այնքան տեսանելի կլինի, ինչպես որ երբ փայլակը փայլատակում է հորիզոնի մի կողմում, փայլում է նաև մյուս կողմում։


Հավատո՛վ Նոյը, հրաման ստանալով դեռևս անտեսանելի բաների մասին, երկնչելով՝ իր ընտանիքի փրկության համար տապանը պատրաստեց, որով և դատապարտեց աշխարհը և ժառանգորդ եղավ այն արդարության, որ հավատից է։


Իսկ իր աշակերտներին ասաց. «Կգան օրեր, երբ կկամենաք Մարդու Որդու օրերից մեկը տեսնել, և չեք տեսնի։


դրա համար այն ժամանակվա աշխարհն ապականվելով կործանվեց ջրհեղեղով։


Երբ Տերը՝ Աստված, տեսավ, որ մարդկանց չար գործերը բազմացան երկրի վրա, և ամեն ոք ամեն օր մտքում չարություն էր խորհում,


Եվ Տերը՝ Աստված, ասաց. «Վերացնելու եմ ամեն մի մարմին, որին ստեղծեցի, երկրի երեսից ջնջելու եմ ամեն ինչ՝ մարդուց մինչև անասունները, սողուններից մինչև երկնքի թռչունները, որովհետև զղջացի, որ ստեղծեցի նրանց»։


Այո՛, ասում եմ ձեզ, նրանց հանդեպ իսկույն արդարություն կանի. իսկ երբ Մարդու Որդին գա, արդյոք երկրի վրա հավատ կգտնի՞»։


Բայց Նոյն արժանացել էր Տիրոջ՝ Աստծու շնորհին։


Իսկ նրանք ուրախություն ու ցնծություն արեցին. արջառներ էին սպանում, ոչխարներ էին մորթում, որպեսզի միս ուտեն, գինի խմեն և ասեն. «Ուտենք ու խմենք, որովհետև վաղը մեռնելու ենք»։


«Իսկ ձեզնից ո՞վ, որ հողագործ կամ հովիվ ծառա ունի, երբ ագարակից տուն մտնի, նրան կասի իսկույն՝ “Անցի՛ր սեղան նստիր”.


Ուտում էին, խմում, կին էին առնում և մարդու էին գնում, մինչև այն օրը, երբ Նոյը տապան մտավ, և ջրհեղեղը եկավ ու բոլորին կորստյան մատնեց։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ