Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Ղուկաս 16:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

3 Տնտեսն իր մտքում ասաց. “Ի՞նչ պետք է անեմ, քանի որ իմ տերը տնտեսությունը ինձնից վերցնում է. հողի վրա աշխատել չեմ կարող, մուրալ ամաչում եմ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

3 Տնտեսն իր մտքում ասաց. "Ի՞նչ եմ անելու, քանի որ իմ տերը տնտեսությունն իմ ձեռքից վերցնում է. հերկել չեմ կարող, մուրալ ամաչում եմ։

Տես գլուխը Պատճենել




Ղուկաս 16:3
26 Խաչաձեւ Հղումներ  

Արդ, ձեզնից ոմանց մասին լսում ենք, թե անկարգ կյանքով են ապրում. որևէ գործ չեն կատարում, այլ ծուլորեն շրջում են։


Մորից կաղ ծնված մի մարդ կար, որին միշտ բերում-դնում էին տաճարի Գեղեցիկ կոչվող դռան մոտ, որպեսզի նա տաճար մտնողներից ողորմություն խնդրեր։


Իսկ հարևանները և նրանք, որ նախապես տեսել էին նրան, որ մուրացիկ էր, ասում էին. «Սա չէ՞ր, որ նստում էր և մուրում»։


Եվ դատավորը երկար ժամանակ անտեսում էր։ Բայց դրանից հետո իր մտքում ասաց. “Թեև Աստծուց չեմ վախենում և մարդկանցից չեմ ամաչում,


Երբ աղքատը մեռավ, հրեշտակները նրան տարան Աբրահամի գոգը. մեծահարուստն էլ մեռավ և թաղվեց։


Ղազարոս անունով մի աղքատ մարդ ընկած էր նրա դռան առաջ՝ վերքերով ծածկված։


և նա խորհեց իր մտքում ու ասաց. “Տեսնեմ ի՛նչ կարող եմ անել, քանի որ բերքս կուտակելու տեղ չկա։


Եկան Երիքով։ Մինչ Հիսուսն իր աշակերտների և մեծ բազմության հետ դուրս էր գալիս Երիքովից, Տիմեի որդին՝ Բարտիմեոսը, որ կույր էր, ճանապարհի եզրին նստած՝ մուրում էր։


Ի՞նչ պիտի անեք տարեկանի օրերին և Տիրոջ տոնի օրերին։


Մարգարեները սուտ մարգարեություն են անում, քահանաները ծափահարում են նրանց, և իմ ժողովուրդը սիրեց այդ։ Իսկ ի՞նչ եք անելու դրանից հետո»։


Բայց նրանք ի՞նչ պիտի անեն դատաստանի օրը։ Ձեր նեղությունը հեռուներից պիտի գա. ո՞ւմ մոտ պիտի փախչեք օգնության համար, որտե՞ղ պիտի թողնեք ձեր հարստությունը։


Ով մանկությունից փափկասուն է լինում, ծառա պիտի դառնա, ապա մորմոքի իր մեջ։


Ծույլը թեև նախատվում է, բայց չի ամաչում, ինչպես նա, ով ցորեն է փոխ առնում ամռանը։


Ծուլությունը հատուկ է կանացի տղամարդուն, ծույլ մարդը քաղցած կմնա։


Ով իրեն չի բժշկում գործով, իր անձը փչացնողի եղբայրն է։


Ծույլերի ճանապարհները ծածկված են փշերով, իսկ ժիրերինը՝ բաց են։


Ծույլը միշտ կարիքի մեջ պիտի մնա, իսկ ժրաջան ձեռքը լուծում կգտնի։


Իսկ հիմա ոտքի՛ ել ու մտի՛ր այդ քաղաքը. քեզ կասվի, թե ի՛նչ պետք է անես»։


Երբ երեկո եղավ, այգու տերն իր գործավարին ասաց. “Կանչի՛ր մշակներին և տո՛ւր նրանց օրավարձը՝ վերջիններից սկսած մինչև առաջինները”։


Տերը կանչեց նրան և ասաց. “Այս ի՜նչ եմ լսում քո մասին. հաշի՛վ տուր և տնտեսությունդ հանձնի՛ր, որովհետև այլևս տնտես լինել չես կարող”։


Գիտեմ, թե ինչ պիտի անեմ, որ ինձ ընդունեն իրենց տները, երբ դադարեմ տնտես լինելուց”։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ