Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Ղուկաս 16:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

17 Ավելի հեշտ է, որ երկինքն ու երկիրը անցնեն, քան թե օրենքից մեկ նշանախեցի չափ փոքր մի բան չկատարվի։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

17 Սակայն ավելի հեշտ է, որ երկինքն ու երկիրը անցնեն, քան օրենքի մի փոքր նշանագիրն անգամ չիրագործվի։

Տես գլուխը Պատճենել




Ղուկաս 16:17
11 Խաչաձեւ Հղումներ  

Ճշմարիտ եմ ասում ձեզ, մինչև երկինքն ու երկիրն անցնեն, Օրենքից ու մարգարեներից մի հովտ անգամ, որ մի փոքրիկ գրանշան է, չի անցնի, մինչև որ ամեն ինչ չիրականանա։


Երկինքը և երկիրը կանցնեն, բայց իմ խոսքերը չեն անցնի»։


բայց Տիրոջ խոսքը մնում է հավիտյան» (Ես. 40.6-8), այս է այն խոսքը, որ ավետարանվեց ձեզ։


բայց Տիրոջ խոսքը մնում է հավիտյան»։


Արդ, Օրենքը ջնջո՞ւմ ենք հավատի միջոցով։ Քա՛վ լիցի, ընդհակառակը, Օրենքն ենք հաստատում։


Դեպի երկի՛նք բարձրացրեք ձեր աչքերը և նայե՛ք դեպի ցած՝ երկրին. երկինքը հաստատված է ծխի պես, և երկիրը պիտի մաշվի ձորձի պես, նրա բնակիչները ևս նույն կերպ պիտի կորչեն, բայց իմ փրկությունը հավիտենապես պիտի մնա, և իմ արդարությունը չի պակասելու։


Եվ նրանց աչքերից պիտի սրբի ամեն արտասուք. այլևս մահ չպիտի լինի, ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ, ո՛չ ցավ և ո՛չ չարչարանք չպիտի լինեն, քանի որ նախկինն անցավ»։


Տեսա նոր երկինք ու նոր երկիր, քանի որ առաջին երկինքն ու երկիրն անցել էին, և ծով չկար այլևս։


Տեսա նաև մի մեծ, սպիտակ գահ և նրան, ով նստել էր դրա վրա. նրա երեսից երկինք ու երկիր երկյուղ կրեցին ու փախան և թաքնվելու տեղ անգամ չգտան։


Բայց Տիրոջ օրը գողի պես պիտի գա, երբ երկինքը պիտի անցնի շառաչյունով, և բնության տարրերը, հրով կիզված, պիտի լուծվեն, և երկիրն ու նրա վրա եղած գործերը պիտի բացահայտվեն։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ