Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Ղուկաս 15:25 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

25 Իսկ նրա ավագ որդին ագարակում էր։ Մինչ գալիս էր և տանը մոտեցավ, լսեց երգերի և պարերի ձայնը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

25 Իսկ նրա ավագ որդին դաշտում էր։ Մինչ գալիս էր, մոտեցավ տանը, երգերի ու պարերի ձայն լսեց։

Տես գլուխը Պատճենել




Ղուկաս 15:25
12 Խաչաձեւ Հղումներ  

Նրանք նման են մանուկների, որոնք նստում են հրապարակներում, ձայն են տալիս միմյանց և ասում. “Փող զարկեցինք ձեզ համար, և չպարեցիք. ողբ ասացինք, և դուք լաց չեղաք”։


Նորից պիտի շենացնեմ քեզ, ու դու պիտի շենանաս, ո՛վ Իսրայելի կույս։ Դարձյալ պիտի առնես քո թմբուկը և խառնվես պարողների խմբերին։


լալու ժամանակը և ծիծաղելու ժամանակը, ողբալու ժամանակը և պարելու ժամանակը,


Թող օրհնեն նրա անունը օրհնությամբ, Նվագարանով և օրհնությամբ թող սաղմոսեն նրան։


Օրհներգություն տաճար բարձրացող ուխտավորների համար Եթե Տերը չի կառուցում տունը, Իզուր են հոգնում այն շինողները։ Եթե Տերը չի պահում քաղաքը, Իզուր են տքնում նրա պահապանները։


Դավիթը Տիրոջ առաջ տավիղ էր նվագում։ Նա պատմուճան էր հագել։


Մարիամ մարգարեուհին՝ Ահարոնի քույրը, իր ձեռքն առավ թմբուկը, և բոլոր կանայք գնացին նրա հետևից՝ թմբուկ խփելով ու պարելով։


Կյանքս նվազեց ցավերի պատճառով, Իսկ տարիներս՝ հեկեկոցներից։ Իմ զորությունը տկարությունից աղքատացավ, Եվ ոսկորներս փտեցին։


որովհետև իմ այս որդին մեռած էր և կենդանացավ, կորած էր և գտնվեց”։ Եվ սկսեցին ուրախանալ։


Իր մոտ կանչելով ծառաներից մեկին՝ հարցրեց, թե այդ ի՛նչ է։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ