Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Ղուկաս 14:28 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

28 Ձեզնից ո՞վ, եթե կամենա աշտարակ շինել, նախ նստելով չի հաշվի իր ծախսերը, թե ավարտելու համար բավական դրամ ունի՞,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

28 Որովհետև ձեզանից ո՞վ է, որ կամենա աշտարակ շինել և նախ չնստի, ծախսը չհաշվի, թե ավարտելու համար բավական միջոց ունի՞։

Տես գլուխը Պատճենել




Ղուկաս 14:28
12 Խաչաձեւ Հղումներ  

Ապահովի՛ր դրսի գործերդ, պատրաստի՛ր դաստակերտիդ մեջ, ապա արի՛ իմ հետևից և վերստին շինի՛ր քո տունը։


Եվ իմ անվան պատճառով բոլորից ատված կլինեք։ Բայց ով համբերի մինչև վերջ, նա՛ կփրկվի։


Հիսուսը նրան ասաց. «Աղվեսները որջ ունեն, երկնքի թռչուններն էլ՝ բույն, բայց Մարդու Որդին տեղ չունի, որ իր գլուխը դնի»։


որովհետև, ով չվերցնի իր խաչը և իմ հետևից չգա, չի կարող իմ աշակերտը լինել։


որպեսզի գուցե երբ հիմքը դնի և չկարողանա ավարտել, բոլոր նրանք, որ տեսնեն, սկսեն ծաղրել նրան


Արդ, այսպես էլ ձեզնից ով իր ամբողջ ունեցվածքից չհրաժարվի, չի կարող իմ աշակերտը լինել»։


Այդ ժամանակ Պողոսը պատասխանեց. «Ի՞նչ եք անում, ինչո՞ւ եք լաց լինում և սիրտս ճմլում. ես Տեր Հիսուս Քրիստոսի անվան համար Երուսաղեմում ոչ միայն կապվելու, այլև մեռնելու պատրաստ եմ»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ