Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Ղուկաս 14:27 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

27 որովհետև, ով չվերցնի իր խաչը և իմ հետևից չգա, չի կարող իմ աշակերտը լինել։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

27 Եվ ով իր խաչը չվերցնի ու իմ հետևից չգա, նա չի կարող իմ աշակերտը լինել։

Տես գլուխը Պատճենել




Ղուկաս 14:27
12 Խաչաձեւ Հղումներ  

Եվ ով չի վերցնում իր խաչը և չի գալիս իմ հետևից, ինձ արժանի չէ։


Հիսուսը, նայելով նրան, սիրեց նրան և ասաց. «Քեզ մեկ բան է պակասում։ Եթե կամենում ես կատարյալ լինել, գնա՛, վաճառի՛ր այն ամենը, ինչ ունես, և տո՛ւր աղքատներին ու երկնքում գանձեր կունենաս. ապա վերցրո՛ւ խաչը և արի՛ իմ հետևից»։


Եվ բոլոր նրանք, ովքեր ուզում են աստվածապաշտությամբ ապրել Քրիստոս Հիսուսով, կլինեն հալածանքների մեջ։


աշակերտածների սրտերը ամրացնելով և հորդորելով, որ հաստատուն մնան հավատի մեջ։ Եվ ասում էին. «Բազում նեղություններ կրելո՛վ մենք պետք է մտնենք Աստծու արքայությունը»։


Բայց քանի որ իր մեջ արմատներ չունի, այլ ժամանակավոր է հավատում, խոսքի պատճառով եղած նեղության ու հալածանքի ժամանակ անմիջապես գայթակղվում է։


Այդ իսկ պատճառով այս չարչարանքներն եմ կրում, բայց ամոթ չեմ համարում, որովհետև գիտեմ, թե ո՛ւմ եմ հավատացել, և վստահ եմ, որ նա կարող է իմ ավանդը պահել մինչև դատաստանի օրը։


Խաչափայտը նա ինքն էր վերցրել և բարձրացնում էր Գագաթ, եբրայերեն՝ Գողգոթա, կոչված վայրը,


Եվ ստիպեցին մի անցորդի, որ արտից էր գալիս, որ Հիսուսի խաչափայտը կրի։ Նա Սիմոն Կյուրենացին էր՝ Ալեքսանդրի ու Ռուփոսի հայրը։


Ձեզնից ո՞վ, եթե կամենա աշտարակ շինել, նախ նստելով չի հաշվի իր ծախսերը, թե ավարտելու համար բավական դրամ ունի՞,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ