Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Ղուկաս 14:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

18 Եվ ամենքը մեկ առ մեկ սկսեցին հրաժարվել։ Առաջինն ասաց. “Ագարակ գնեցի և պետք է, որ գնամ տեսնեմ. խնդրում եմ քեզ, ինձ հրաժարվա՛ծ համարիր”։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

18 Եվ բոլորն սկսեցին մեկ-մեկ հրաժարվել։ Առաջինը նրան ասաց. "Ագարակ եմ գնել, պետք է գնամ այն տեսնեմ. խնդրում եմ քեզ, ինձ հրաժարվա՛ծ համարիր"։

Տես գլուխը Պատճենել




Ղուկաս 14:18
24 Խաչաձեւ Հղումներ  

Արդ, ո՞ւմ հետ խոսեմ և ո՞ւմ մոտ վկայություն անեմ, որ լսի. ահավասիկ նրանց ականջներն անթլփատ են, և նրանք չեն կարողանում լսել։ Ահա Տիրոջ խոսքը նրանց համար նախատինք եղավ, և այն այլևս ախորժելի չի լինելու նրանց։


Եվ ընթրիքի ժամին իր ծառային ուղարկեց՝ կանչելու հրավիրվածներին, թե՝ “Եկե՛ք, որովհետև ահա ամեն բան պատրաստ է”։


Մյուսն ասաց. “Հինգ լուծ եզներ գնեցի. գնում եմ դրանք փորձելու. խնդրում եմ քեզ, ինձ հրաժարվա՛ծ համարիր”։


Երբ Հիսուսը նրան տրտմած տեսավ, ասաց. «Ինչքա՜ն դժվարությամբ Աստծու արքայությունը կմտնեն նրանք, որոնք հարստություն ունեն։


Իսկ որ փշերի մեջ ընկավ, նրանք են, որ երբ լսում են խոսքը, աշխարհի հոգսերով, հարստությամբ և զվարճությամբ զբաղված լինելով՝ խեղդվում են նրանցից և անպտուղ դառնում։


Յուրայինների մոտ եկավ, բայց յուրայինները նրան չընդունեցին։


Եվ դուք չեք կամենում դեպի ինձ գալ, որպեսզի կյանք ունենաք։


թեպետև ես ինքս էլ կարող եմ մարմնի վրա նույն վստահությունն ունենալ։ Եթե ուրիշ մեկը կարծում է, թե ինքը կարող է մարմնին վստահել, ես առավե՛լ ևս.


որովհետև Դեմասը, այս աշխարհը նախընտրելով, լքեց ինձ և գնաց Թեսաղոնիկե։ Կրեսկեսը գնաց Գալիլեա, Տիտոսը՝ Դալմատիա։


Նրանք ականջները կդարձնեն ճշմարտությունից և կընկնեն առասպելների գիրկը։


և չլինի թե որևէ մեկը պոռնիկ և պիղծ լինի, ինչպես Եսավը, որը մի աման կերակրի դիմաց իր անդրանկությունը վաճառեց։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ