Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Ղուկաս 13:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

8 Այգեգործը պատասխանեց և ասաց. “Տե՛ր իմ, նրան այս տարի էլ թո՛ղ, որպեսզի նրա շուրջը փորեմ և աղբ լցնեմ.

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

8 Իսկ նա պատասխանեց. "Տե՛ր, այս տարի էլ թող դրան, մինչև որ չորս կողմը փորեմ ու գոմաղբ լցնեմ։

Տես գլուխը Պատճենել




Ղուկաս 13:8
17 Խաչաձեւ Հղումներ  

Տերը չի ուշացնի իր խոստումը, ինչպես անգիտությամբ կարծում են ոմանք, այլ համբերատար է ձեր հանդեպ. քանզի չի ուզում, որ որևէ մեկը կորստյան մատնվի, այլ ուզում է, որ ամենքն էլ ապաշխարեն։


որպեսզի թերևս իմ հայրենակիցների նախանձը գրգռեմ և փրկեմ նրանցից ոմանց.


Թող աստիճանների և զոհասեղանի միջև քահանաներն ու Տիրոջ պաշտոնյաները լաց լինեն և ասեն. «Խնայի՛ր, Տե՛ր, քո ժողովրդին, և քո ժառանգությունը նախատինքի մի՛ հանձնիր, որ ազգերը տիրեն նրան, որպեսզի հեթանոսների մեջ չասեն. “Ո՞ւր է նրանց Աստվածը”»։


Եղբայրնե՛ր, իմ սրտի փափագը և աղոթքն առ Աստված նրանց համար են, որպեսզի փրկվեն։


արդյոք կարելի՞ է բարու փոխարեն չար հատուցել. նրանք միասին իմ անձի դեմ չար բաներ խորհեցին՝ ծածուկ պահելով իրենց հարվածները։ Հիշի՛ր, թե ես ինչպե՛ս կանգնեցի քո առաջ, նրանց համար բարեխոսություն արեցի՝ քո բարկությունը նրանցից դարձնելու համար։


Տերն ինձ ասում է. «Եթե Մովսեսն ու Սամուելն իմ դիմաց կանգնեն, ես հոգով այդ ժողովրդի հետ չեմ լինի. այդ ժողովրդին հեռո՛ւ վանիր ինձնից, թող հեռանա։


Ովքեր ծով էին իջնում նավերով Եվ բազում ջրերում գործեր կատարում,


ու ասաց. «Տե՛ր, եթե շնորհ գտա քո առաջ, ուրեմն Տերը մեզ հետ թող շարժվի, որովհետև այս ժողովուրդը խստապարանոց է։ Դու կներես մեր անօրենություններն ու մեղքերը, և մենք կլինենք քոնը»։


Այգեգործին ասաց. “Ահա երեք տարի է, որ գալիս եմ այդ թզենու վրա պտուղ փնտրելու և չեմ գտնում. արդ, կտրի՛ր այն. ինչո՞ւ է հողն իզուր զբաղեցնում”։


գուցե պտուղ տա. ապա թե ոչ՝ մի տարուց հետո կկտրես այն”»։


Ո՛չ հողի համար է պիտանի և ո՛չ էլ պարարտանյութի, այլ դուրս թափելու։ Ով ականջ ունի լսելու, թող լսի»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ