Ապա գնում է և իր հետ վերցնում իրենից ավելի չար յոթ ուրիշ ոգիներ և մտնում բնակվում է այնտեղ, և այդ մարդու վերջը լինում է ավելի վատ, քան նախկինում էր։ Այսպես կլինի նաև այս չար սերնդի հետ»։
Նա պատասխանեց նրանց և ասաց. «Կարծում եք, թե այն գալիլեացիները, որոնք այդպիսի պատահարների ենթարկվեցին, ավելի մեղավո՞ր էին, քան մնացած բոլոր գալիլեացիները։
Կամ նրանք՝ այն տասնութ մարդիկ, որոնց վրա Սիլովամում աշտարակը փուլ եկավ և սպանեց նրանց, կարծում եք, թե ավելի մեղապա՞րտ էին, քան Երուսաղեմում բնակվող բոլոր մարդիկ։