Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Ղուկաս 10:33 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

33 Մի սամարացի, որ ճանապարհորդում էր, նույն տեղով եկավ նրա մոտ և տեսնելով նրան՝ գթաց։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

33 Եվ մի սամարացի, որ ճանապարհորդում էր, նույն տեղով եկավ, նրան տեսնելով՝ գթաց։

Տես գլուխը Պատճենել




Ղուկաս 10:33
14 Խաչաձեւ Հղումներ  

ների՛ր քո դեմ գործած նրանց անիրավությունները, քո հանդեպ թույլ տված բոլոր անարգանքները, գո՛ւթ տուր նրանց գերեվարողներին, գթա՛ նրանց,


Բացեց ու տեսավ մանկանը, որ լաց էր լինում զամբյուղում։ Փարավոնի դուստրը գթաց նրան և ասաց. «Սա եբրայեցիների երեխաներից է»։


Մի՛ լքիր քո բարեկամին և քո հոր բարեկամին, և մի՛ մտիր եղբորդ տունը քո տառապանքի ժամանակ. մոտիկ հարևանը հեռու եղբորից լավ է։


Հիսուսը տասներկուսին ուղարկեց և պատվիրեց նրանց՝ ասելով. «Հեթանոսների մոտ տանող ճանապարհով չգնաք և սամարացիների որևէ քաղաք չմտնեք,


Արդ, պետք չէ՞ր, որ դու էլ ողորմեիր քո ծառայակցին, ինչպես ես քեզ ողորմեցի”։


Նույնպես և մի ղևտացի, նույն տեղով անցնելիս, տեսավ և թողեց անցավ։


Եվ մոտենալով՝ կապեց նրա վերքերը, վրան ձեթ ու գինի լցրեց և նրան իր գրաստի վրա դնելով՝ տարավ մի իջևան և խնամեց նրան։


Երբ Տերն այդ կնոջը տեսավ, խղճաց նրան և ասաց. «Մի՛ լար»,


Սամարացի կինը նրան պատասխանեց. «Դու, որ հրեա ես, ինչպե՞ս ես ինձնից՝ սամարացի կնոջից, խմելու ջուր ուզում» (որովհետև հրեաները սամարացիների հետ երբեք չէին շփվում)։


Հրեաները պատասխանեցին նրան. «Մենք ճիշտ չե՞նք, երբ ասում ենք, թե սամարացի ես դու, և քո մեջ դև կա»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ