Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Ղուկաս 1:65 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

65 Այս բանը լսողների և նրանց շուրջը բնակվողների մեջ ահ ընկավ, և Հրեաստանի ամբողջ լեռնակողմում պատմվում էին այս բոլոր բաները։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

65 Եվ ահ ընկավ նրանց շուրջն ապրող բոլորի սրտերը։ Ամբողջ լեռնային Հուդայում պատմվում էր այս ամենի մասին։

Տես գլուխը Պատճենել




Ղուկաս 1:65
12 Խաչաձեւ Հղումներ  

Այդ օրերին Մարիամը վեր կացավ և փութով գնաց Հուդայի լեռնային շրջանի քաղաքներից մեկը,


Եվ մեծ վախ ընկավ ամբողջ եկեղեցու ու բոլոր նրանց վրա, ովքեր այս բանը լսեցին։


Եվ Անանիան, այս խոսքերը լսելով, ընկավ ու շունչը փչեց, և մեծ ահ պատեց բոլոր նրանց, ովքեր այս բանը լսեցին։


Ամեն մարդու վրա ահ ու երկյուղ էր ընկել, որովհետև առաքյալների ձեռքով բազում նշաններ և զարմանահրաշ գործեր էին կատարվում։


Ահը պատեց բոլորին. փառավորում էին Աստծուն և ասում. «Մի մեծ մարգարե է հայտնվել մեր մեջ», և «Աստված բարությամբ այցելել է իր ժողովրդին»։


Երեքուկես օր հետո Աստծուց ուղարկված կենդանության հոգին մտավ նրանց մեջ, և նրանք ոտքի ելան. ահ ու մեծ երկյուղ ընկավ բոլոր նրանց տեսնողների վրա։


Եվ այս բանը հայտնի դարձավ Եփեսոսում բնակվող բոլոր հրեաներին ու հեթանոսներին։ Նրանց բոլորի մեջ ահ ընկավ, և փառավորվում էր Տեր Հիսուսի անունը։


Հեսուն գրավեց ողջ երկիրը՝ լեռնայինն ու Նագեբը [հարավային շրջանները], դաշտային շրջաններն ու Ասեդովթը [լեռնալանջերը]։ Ոչնչացրեց երկրի բոլոր թագավորներին, նրանցից ոչ մեկին ողջ չթողեց, բոլոր բնակիչներին սպանեց, ինչպես պատվիրել էր Տերը՝ Իսրայելի Աստվածը։


Գաբավոնի բնակիչները մարդ ուղարկեցին Հեսուի մոտ՝ Իսրայելի բանակատեղի, Գաղգաղա, և ասացին. «Մի՛ լքիր քո ծառաներին, շուտ մեզ մո՛տ եկ, մեզ ազատի՛ր և օգնի՛ր մեզ, որովհետև ամորհացիների բոլոր թագավորները, որ բնակվում են լեռնակողմում, հավաքվել են մեր դեմ»։


Երբ Հիսուսը ծնվեց Հրեաստանի Բեթղեհեմ քաղաքում, Հերովդես արքայի օրերին, ահա արևելքից մոգեր եկան Երուսաղեմ


Բոլորն ապշահար եղան, և փառավորում էին Աստծուն։ Ահով լցվեցին և ասում էին. «Այսօր մի նոր նշան էլ տեսանք»։


Եվ բոլոր լսողները զարմանում էին այն բաների վրա, որ հովիվներն ասացին իրենց։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ