Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՂԵՎՏԱԿԱՆ 9:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

10 Ապա մեղքի զոհի ճարպը, երիկամներն ու լյարդի բլթակը դրեց զոհասեղանին, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

10 Բայց մեղքի զոհի ճարպը, երիկամները և լյարդի թաղանթը այրեց զոհասեղանի վրա, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։

Տես գլուխը Պատճենել




ՂԵՎՏԱԿԱՆ 9:10
13 Խաչաձեւ Հղումներ  

Չէ՞ որ այդ ամենն իմ ձեռքն արեց, և ամեն ինչ իմն է,- ասում է Տերը.- ու ես ո՞ւմ եմ նայելու, եթե ոչ հեզերին ու խոնարհներին և նրանց, ովքեր դողում են իմ խոսքից։


Այսպես է ասում Բարձրյալը, որ հավիտենապես բնակվում է բարձունքներում, Սուրբը սրբերի մեջ. նրա անունը Բարձրյալ է, և նա սրբերի մեջ է հանգչում, համբերություն է տալիս տարակուսանքի մեջ ընկածներին և կյանք՝ նրանց, որոնք սրտամաշ են եղել։


Տերը կամենում է մաքրել նրան վերքերից։ Եթե մեղքերի զոհը մատուցեք, ապա երկարակյաց սերնդի կարժանանաք, որի միջոցով Տերը կցանկանա ազատել


Տո՛ւր ինձ քո սիրտը, որդյա՛կ, և քո աչքերն իմ ճանապարհին թող սպասեն։


Կվերցնես փորոտիքը ծածկող ամբողջ ճարպը, լյարդի տակի բլթակը և երկու երիկամներն իրենց ճարպի հետ, կդնես զոհասեղանի վրա։


Ահարոնի որդիներն արյունը տվեցին նրան, և նա, մատը թաթախելով արյան մեջ, քսեց զոհասեղանի եղջյուրներին և արյունը հեղեց զոհասեղանի խարսխին։


Միսն ու կաշին հրով այրեցին բանակատեղիից դուրս։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ