Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ՂԵՎՏԱԿԱՆ 9:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

1 Ութերորդ օրը Մովսեսը կանչեց Ահարոնին ու նրա որդիներին, ինչպես նաև Իսրայելի ծերակույտին։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

1 Ութերորդ օրը Մովսեսը կանչեց Ահարոնին, նրա որդիներին և Իսրայելի ծերերին։

Տես գլուխը Պատճենել




ՂԵՎՏԱԿԱՆ 9:1
9 Խաչաձեւ Հղումներ  

Ութերորդ օրը նա թող առնի արատ չունեցող մեկ տարեկան երկու գառ, արատ չունեցող մեկ տարեկան մի ոչխար, յուղով հունցված երեք տասներորդ գրիվ նաշիհ՝ իբրև անարյուն զոհ և մեկ գավաթ ձիթայուղ։


Այս բոլորը նա ութերորդ օրը թող տանի քահանայի մոտ, Տիրոջ առաջ՝ Վկայության խորանի դուռը՝ մաքրվելու համար։


Ութերորդ օրը պետք է առնի երկու տատրակ կամ աղավնու երկու ձագ, բերի Տիրոջ առջև՝ Վկայության խորանի դուռը, և տա քահանային։


Ութերորդ օրը պետք է վերցնի երկու տատրակ կամ աղավնու երկու ձագ, բերի քահանայի մոտ՝ Վկայության խորանի դուռը։


Վկայության խորանի դռնից յոթ օր դուրս չեք գա, մինչև ձեր նվիրագործման օրերի լրումը, որովհետև Տերը յոթ օրում պետք է սրբագործի ձեզ։


Ահարոնն ու նրա որդիներն արեցին այն ամենը, ինչ որ Տերը պատվիրել էր Մովսեսին։


Իսկ ութերորդ օրը նա քահանայի մոտ՝ Վկայության խորանի դուռը, թող բերի երկու տատրակ կամ աղավնու երկու ձագ։


Շաբաթ օրը՝ երեկոյան, երբ կիրակին էր սկսվում, Մարիամ Մագդաղենացին ու մյուս Մարիամը եկան գերեզմանը տեսնելու։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ