Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ՂԵՎՏԱԿԱՆ 5:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

2 Եթե մեկը դիպչի անմաքուր մի բանի, ինչպես օրինակ սատկածի կամ գազանի կողմից հոշոտվածի, լինեն դրանք սողուն թե անմաքուր կենդանի, ինքն էլ կպղծվի ու մեղավոր կդառնա։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

2 Կամ մի մարդ անմաքուր բանի կամ անմաքուր գազանի դիակին, կամ անմաքուր անասունի դիակին, կամ անմաքուր սողունի դիակին դիպչի, թեև ինքն անտեղյակ լինի, ապա նա անմաքուր և հանցավոր է։

Տես գլուխը Պատճենել




ՂԵՎՏԱԿԱՆ 5:2
16 Խաչաձեւ Հղումներ  

Հեռացե՛ք, հեռացե՛ք, ելե՛ք այդտեղից և պիղծերին մի՛ մոտեցեք. ելե՛ք այդ երկրի միջից և հեռացե՛ք, դուք, որ վերցրել բերում եք Տիրոջ սպասքը։


Եվ քանի որ դրանք անմաքուր են, դրանց միսը չուտեք և սատկած մարմիններին չդիպչեք,


Դրանց միսը մի՛ կերեք և սատկած մարմիններին մի՛ դիպչեք, որովհետև դրանք ձեզ համար անմաքուր են։


Եթե Իսրայելի ողջ ժողովուրդն ակամա մոլորվի՝ անելով մի բան, որ չեն թույլատրում Տիրոջ պատվիրանները, և այդպիսով մեղանչի, և այդ բանը վրիպած լինի ժողովրդի աչքից,


Այն անձը, որ անգիտակցաբար վրիպի՝ կատարելով բաներ, որոնք դեմ են Տիրոջ պատվիրաններին և մեղանչի, սակայն ընդունի իր մեղքը,


Կամ դիպչի մարդկային ամեն տեսակի պղծությունների, որոնց դիպչելիս մարդ պղծվում է, սակայն անգիտակից լինի իր մեղքին, և երբ գիտակցի այն, մեղավոր կլինի։


Նա, ով խոստանա չար կամ բարի գործ կատարել և այդ խոստումը հաստատի երդմամբ, և հետո անդրադառնա, որ սխալ է, թեկուզ և չանի, միևնույն է, երկու դեպքում էլ մեղանչել է։


Այն անձը, որ դիպչի որևէ պիղծ բանի՝ մարդկային պղծության կամ անմաքուր անասունների և կամ այլ գարշելի պղծությունների, և ապա ուտի խաղաղության զոհից, որ Տիրոջն է, թող կորչի իր ժողովրդի միջից»։


Եվ Անգեոսն ասաց. «Եթե պիղծը կամ հոգով անսուրբը դիպչի դրանցից որևէ մեկի, մի՞թե այն կպղծվի»։ Քահանաները պատասխան տվեցին և ասացին՝ կպղծվի։


Ինչի էլ որ դիպչի անմաքուրը, մինչև երեկո դա անմաքուր թող համարվի, իսկ ով դիպչի անմաքուր մարդուն, նա էլ մինչև երեկո անմաքուր թող համարվի»։


Վա՜յ ձեզ, որ անհայտ գերեզմանների պես եք. մարդիկ քայլում են նրանց վրայով և չգիտեն»։


Հետևաբար, դո՛ւրս եկեք նրանց միջից և հեռո՛ւ մնացեք,- ասում է Տերը,- մի՛ դիպեք պիղծ բաներին, և ես կընդունեմ ձեզ (Ես. 52.11)։


Խոզը թեև ճեղքված թաթ ունի ու կճղակաբաշխ է, բայց չի որոճում. ուստի նա ձեզ համար անմաքուր է. մի՛ կերեք նրա միսը և դրանց սատկած մարմնին մի՛ մոտեցեք։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ