Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՂԵՎՏԱԿԱՆ 5:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

18 իր հանցանքի թողության համար իր հոտից նա քահանային թող բերի մեկ արծաթ արժողությամբ արատ չունեցող մի խոյ, որով քահանան թող քավի անգիտակցաբար գործած նրա մեղքը, և թողություն տա նրան,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

18 Նա իր հոտերից քահանայի մոտ թող բերի անարատ մի խոյ՝ ըստ քո գնահատության, որպես հանցանքի զոհ, և քահանան քավություն անի նրան անգիտակցաբար գործած նրա հանցանքի համար, և նրան թողություն կլինի։

Տես գլուխը Պատճենել




ՂԵՎՏԱԿԱՆ 5:18
10 Խաչաձեւ Հղումներ  

Այդ արջառի զոհաբերությունը թող կատարի ըստ մեղքերի քավության համար մատուցվող արջառի զոհաբերության կարգի։ Քահանան նույն կերպ թող կատարի նրանց մեղքի զոհը, և նրանց մեղքերը կներվեն։


Նա իր ձեռքը թող դնի ընծայի գլխին՝ ընդունելի լինելու անձի քավության համար։


Այն անձը, որ անգիտակցաբար վրիպի՝ կատարելով բաներ, որոնք դեմ են Տիրոջ պատվիրաններին և մեղանչի, սակայն ընդունի իր մեղքը,


որովհետև հանցանք էր գործել Տիրոջ առջև»։


Քահանան թող վերցնի մի գառը և մատուցի այն իբրև հանցանքի զոհ, վերցնի նաև մեկ գավաթ ձիթայուղը և որպես ընծա մատուցի Տիրոջ առջև։


և եթե այդ մեղքը ժողովրդի աչքից վրիպի և ակամա գործված լինի, ապա ժողովուրդը նախրից մի անարատ զվարակ թող ողջակեզ անի՝ իբրև անուշահոտություն Տիրոջը։ Եվ դրա հետ՝ անարյուն զոհ և հեղման ընծա՝ ըստ կարգի, և այծերից մի նոխազ՝ մեղքերի համար։


Եթե ողջակեզի համար նրա ընծան արջառներից է, արու և առանց արատի թող լինի։ Այն թող բերի Վկայության խորանի դռան մոտ, որպեսզի ընդունվի Տիրոջ առջև քավության համար։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ