Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՂԵՎՏԱԿԱՆ 5:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

12 Նա այդ թող տանի քահանային, և քահանան, դրանից մի բուռ վերցնելով իբրև հիշատակի բաժին, թող դնի Տիրոջ ողջակեզի զոհասեղանին, որովհետև մեղքի զոհ է։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

12 Այն թող բերի քահանայի մոտ, և քահանան դրանից մի լիքը բուռ վերցնի իբրև հիշատակ և այրի զոհասեղանի վրա Տիրոջը մատուցված զոհաբերությունների հետ։ Դա մեղքի զոհ է։

Տես գլուխը Պատճենել




ՂԵՎՏԱԿԱՆ 5:12
15 Խաչաձեւ Հղումներ  

Ապա թող հանի ամբողջ ճարպը փրկության համար մատուցվող ոչխարի ճարպի նման, և քահանան թող դնի այն զոհասեղանին՝ որպես ողջակեզ Տիրոջ համար, և այսպիսով քահանան թող քավի նրա մեղքերը, և նա թող թողություն ստանա”»։


մի մաս թող վերցնի և դնի զոհասեղանին իբրև հիշատակի մաս՝ անուշահոտություն Տիրոջ համար։


Այն թող տանի քահանաներին՝ Ահարոնի որդիներին։ Քահանան թող վերցնի ձիթայուղով հունցված մի բուռ նաշիհ ու ողջ կնդրուկը և դրանք դնի զոհասեղանին՝ իբրև հիշատակի ընծա՝ անուշահոտություն Տիրոջ համար։


և շարժվե՛ք սիրով, այնպես, ինչպես Քրիստոսը սիրեց մեզ և մեզ համար իրեն ընծա և զոհ մատուցեց Աստծուն՝ որպես անուշահոտություն։


Եվ ակնապիշ նայելով հրեշտակին՝ զարհուրեց ու ասաց. «Ի՞նչ է, Տե՛ր»։ Եվ հրեշտակը նրան ասաց. «Քո աղոթքներն ու քո ողորմությունները Աստծու առաջ ելան, և Աստված քեզ չի մոռանա։


Քահանան բռով թող վերցնի նրա հիշատակի զոհից և դնի զոհասեղանին։ Դրանից հետո կնոջը թող խմել տա հանդիմանության ջուրը։


Այս բանը պիտի կրկնի Ահարոնի որդիներից նա, որն օծվելով՝ պիտի հաջորդի նրան։ Սա հավիտենական օրենք է և պիտի կատարվի ամբողջությամբ։


Այս ամենը քահանան թող դնի զոհասեղանին՝ որպես այրվող զոհ՝ անուշահոտություն Տիրոջ համար։


երկու երիկամները, դրանց վրայի ճարպը, ազդրին կից ճարպը. երիկամների հետ պետք է հանվի նաև լյարդի բլթակը։


Քահանան թող կրակի վրա դնի ձիթայուղով աղանձից և ողջ կնդրուկը՝ իբրև հիշատակի ընծա, որովհետև ընծա է Տիրոջ համար»։


Ապա այն թող ջարդի թևերից, սակայն բաժան-բաժան չանի։ Քահանան այն թող դնի զոհասեղանի վրայի կրակին դիզված այրվող փայտի վրա, որովհետև զոհը ողջակեզ է՝ անուշահոտություն Տիրոջ համար”»։


փորոտիքն ու ոտքերը թող լվանան ջրով, և քահանան դրանք նույնպես թող բերի ու դնի զոհասեղանի վրա, որովհետև ողջակեզ զոհ է՝ անուշահոտություն Տիրոջ համար։


Փորոտիքն ու ոտքերը թող լվանան ջրով, և քահանաները դրանք նույնպես թող դնեն զոհասեղանի վրա, որովհետև զոհը ողջակեզ է՝ անուշահոտություն Տիրոջ համար։


Եթե նա ի վիճակի չէ զույգ տատրակներ կամ աղավնիների երկու ձագեր մատուցելու, իր գործած մեղքերի քավության համար թող նվիրաբերի մեկ տասներորդ գրիվ նաշիհ՝ իբրև մեղքի զոհ։ Դրա վրա թող ձիթայուղ չլցնի և կնդրուկ չդնի, որովհետև մեղքի զոհ է։


Քահանան թող քավի նրա գործած մեղքերից յուրաքանչյուրը, և նրա մեղքը կներվի։ Մնացյալը թող պատկանի քահանային, ինչպես նաշիհի ընծան»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ