Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ՂԵՎՏԱԿԱՆ 3:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

12 Իսկ եթե իր ընծան այծ լինի, այն թող մատուցի Տիրոջ առջև,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

12 Եթե նրա զոհաբերածն այծ է, թող այն բերի Տիրոջ առաջ։

Տես գլուխը Պատճենել




ՂԵՎՏԱԿԱՆ 3:12
15 Խաչաձեւ Հղումներ  

Նրա առջև կանգնեցինք որպես մանուկ, որպես արմատ՝ ելած անջրդի հողից. ո՛չ տեսք ուներ նա, ո՛չ էլ վեհություն։ Տեսանք մենք նրան, բայց նա ո՛չ տեսք ուներ, ո՛չ էլ գեղեցկություն։


Ամենքն էլ մոլորված ոչխարներ են. մարդն իր ճանապարհին մոլորվեց, և Տերը նրա՛ն մատնեց մեր մեղքերի համար։


Եթե Տիրոջը մատուցվող ողջակեզի ընծան ոչխարների ցեղից է՝ գառ կամ ուլ, թող մատուցի արու և առանց արատի, իր ձեռքը թող դնի նրա գլխին,


«Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛ նրանց. “Եթե ձեզանից մեկը Տիրոջը ընծա մատուցի հոտերից, արջառ կամ ոչխար թող լինի ձեր ընծան։


Ողջակեզը թող քերթեն և անդամահատեն։


Մովսեսը հետաքրքրվեց մեղքերի քավության նոխազով, բայց այն արդեն այրվել էր, և բարկացավ Ահարոնի որդիներ Եղիազարի ու Իթամարի վրա՝ ասելով.


«Եթե Տիրոջը մատուցվող ընծան փրկության զոհ է, եթե արջառ է, արու լինի թե էգ, Տիրոջ առջև արատ չունեցողը թող մատուցվի։


Դրանից հետո մատուցեցին ժողովրդի ընծաները։ Վերցրեց ժողովրդի մեղքերի քավության նոխազը և այն մորթեց նախորդի նման։


Դիմի՛ր Իսրայելի որդիներին ու նրանց ասա՛. “Ձեզ համար մեղքերի քավության նպատակով այծերից ընտրե՛ք մի նոխազ, իսկ ողջակեզի համար՝ մի խոյ, մի զվարակ և մի տարեկան գառ՝ ողջակեզի համար, բոլորն էլ առանց արատի։


Խոյը ողջակիզելիս կամ իբրև զոհ նվիրաբերելիս մատուցի՛ր մեկ երրորդ դորակ յուղով հունցված երկու տասներորդ գրիվ նաշիհ,


Քանի որ այն, ինչ անհնար էր Օրենքի համար, որովհետև մարմինը նրան տկար էր դարձնում, Աստված հնարավոր դարձրեց. առաքեց իր Որդուն մեղանչական մարմնի նմանությամբ ու մեղքի համար և մարմնի մեջ դատապարտեց մեղքը,


Որովհետև Աստված մեզ համար մեղավոր արեց նրան, ով մեղքը չէր ճանաչել, որպեսզի մենք նրանո՛վ Աստծու արդարները դառնանք։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ