Այն օրը պիտի հնչեցնեն մեծ փողը, և նրանք, ովքեր ցրված են Ասորեստանի երկրում և կորած՝ Եգիպտոսի երկրում, պիտի վերադառնան ու Երուսաղեմի սուրբ լեռան վրա երկրպագեն Տիրոջը։
Տերն այդտեղից նավերով, հազարավոր զորքերով քեզ կվերադարձնի Եգիպտոս այն նույն ճանապարհով, որն այլևս չէիք տեսնելու։ Այնտեղ ձեր թշնամիներին իբրև ստրուկ ու աղախին կվաճառվեք, բայց ոչ ոք ձեզ չի գնի»։
Դրա համար էլ ամեն տեսակ սովի, ծարավի, մերկության ու աղքատության մեջ կծառայես քո թշնամիներին, որ Տերը կուղարկի քո դեմ։ Նա երկաթե լուծ կդնի քո վզին, մինչև որ ոչնչացնի քեզ։