Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՂԵՎՏԱԿԱՆ 25:50 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

50 Թող իրեն գնողի հետ հաշվեն իր փրկագնի չափը՝ նկատի ունենալով վարձու աշխատողի վարձի չափը և նրա մոտ աշխատած տարիների քանակը՝ սկսած իր վաճառվելու տարվանից մինչև ազատագրման տարին։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

50 Նա իր վաճառվելու տարվանից մինչև հոբելյան տարին թող հաշվի իրեն գնած մարդու հետ. փրկագինը թող հաշվվի ըստ տարիների քանակի. նրա ժամանակը վարձկանի ժամանակի պես հաշվվի։

Տես գլուխը Պատճենել




ՂԵՎՏԱԿԱՆ 25:50
10 Խաչաձեւ Հղումներ  

Այսպես ասաց ինձ Տերը. «Եվս մի տարի՝ նման վարձկանի տարվան, և կվերանա Կեդարի որդիների փառքը։


և այժմ նորից խոսեց՝ ասելով. «Երեք տարվա ընթացքում, վարձկանի տարիների պես, պիտի անարգվի Մովաբի փառքը՝ իր ողջ անսահման մեծությամբ, և նա պիտի դառնա սակավամարդ ու աննշան»։


Հեռո՛ւ նրանից, որ հանգստանա մի քիչ, հաճույք ստանա իր կյանքից գեթ իբրև մի վարձկան։


Քեզ ծանր թող չթվա, եթե քեզանից ազատ արձակես քո ստրուկներին, քանի որ նրանք վեց տարի ծառայել են քեզ և վարձկանից կրկնակի օգուտ են տվել քեզ։ Այն ժամանակ Տերը՝ քո Աստվածը, կօրհնի քեզ քո բոլոր գործերում»։


Իբրև տարեկան վարձկանի՛ վարվիր նրա հետ։ Քո առջև մի՛ տառապեցրու նրան չարչարանքով։


Վարձկանի կամ պանդուխտի նման թող լինի քեզ մոտ և թող աշխատի քեզ մոտ մինչև ազատագրման տարին։


Իսկ եթե նա այդքան կարողություն չունենա, որ կարողանա հողի տիրոջը հատուցել փոխարժեքը, ապա վաճառվածը մինչև թողության տարին թող պատկանի նրան, ով այն գնել էր, և թողության տարում թող վերադարձնի իր կալվածքը։


Նրան փրկագնով կարող է ազատել նրա հորեղբայրը, հորեղբոր որդին կամ իր ցեղի արյունակից ազգականներից մեկը։ Իսկ եթե ինքը հարստանա, ինքը կարող է փրկագնով ազատել իրեն։


Ինչքան շատ տարիներ լինեն մինչև ազատագրման տարին, այնքան համապատասխան արծաթ փրկագին պիտի հատուցվի,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ