Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ՂԵՎՏԱԿԱՆ 24:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

8 Յուրաքանչյուր շաբաթ այդ տասներկու հացերը մշտապես պիտի դրվեն Տիրոջ առջև Իսրայելի որդիների կողմից՝ իբրև հավիտենական ուխտ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

8 Ամեն շաբաթ օր նա միշտ պիտի պատրաստի դրանք և դնի Տիրոջ առաջ Իսրայելի որդիների կողմից՝ իբրև հավիտենական ուխտ։

Տես գլուխը Պատճենել




ՂԵՎՏԱԿԱՆ 24:8
9 Խաչաձեւ Հղումներ  

առաջավորության հացի, անարյուն զոհաբերության նաշիհի, անթթխմոր բլիթների, տապակում եփվածի, յուղով հունցվածի և չափերի ու քանակների մասին։


Կահաթացի Բանեան իր եղբայրների միջից առաջավորաց հացի վերակացու էր կարգված՝ ամեն շաբաթ այն պատրաստելու համար։


Առավոտյան ու երեկոյան Տիրոջը ողջակեզներ են մատուցում, անուշաբույր խնկեր ծխում, սուրբ սեղանի վրա Առաջավորության հաց են դնում, հոգ են տանում ոսկե աշտանակին ու վառում դրա ճրագները, որ երեկոները լուսավորեն։ Մենք պահում ենք Տիրոջ՝ մեր հայրերի Աստծու սպասավորությունը, իսկ դուք լքել եք նրան։


Արդ, ես ևս՝ նրա որդին, Տիրոջ՝ իմ Աստծու անունով տուն եմ շինում, որ այն նվիրաբերեմ նրան, նրա առջև խունկ ծխեմ, շարունակ Առաջավորության հաց ու ողջակեզներ մատուցեմ ամեն առավոտ ու երեկո, ամեն շաբաթ օրերին, ամսամուտներին և մեր Աստծու տոներին. սա պետք է հավիտյան կատարվի Իսրայելում։


Աստծու տանը ամեն տարի հարկ կտանք մեկ երրորդ դիդրախմի՝


Սեղանի վրա իմ առաջ մշտապես կդնես Առաջավորության հացը»։


Առաջավորության հացի սեղանը թող ծածկեն ծիրանի կերպասով, և դրա վրա դնեն ափսեները, խնկամանները, գավաթները և սափորները, որոնցով կատարում են նվիրաբերումը։ Դրա վրա պիտի լինի նաև հանապազօրյա հացը։


Աքիմելեք քահանան նրան տվեց Առաջավորության հացից, քանի որ այնտեղ սովորական հաց չկար, այլ միայն Առաջավորության հաց, որ վերցրել էին Տիրոջ առաջից՝ այդ օրը դրանց փոխարեն տաք հաց դնելու համար։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ