Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՂԵՎՏԱԿԱՆ 22:32 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

32 Իմ սուրբ անունը մի՛ արատավորեք, քանզի ես եմ Տերը։ Ես սուրբ պիտի ճանաչվեմ Իսրայելի որդիների կողմից։ Ես եմ ձեզ սրբագործող Տերը,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

32 Իմ սուրբ անունը չպղծեք, որպեսզի ես սրբացվեմ Իսրայելի որդիների մեջ։ Ես եմ ձեզ սրբագործող Տերը,

Տես գլուխը Պատճենել




ՂԵՎՏԱԿԱՆ 22:32
16 Խաչաձեւ Հղումներ  

Նա ասաց նրանց. «Երբ աղոթքի կանգնեք, ասե՛ք. Հա՛յր մեր, սուրբ թող լինի քո անունը. քո արքայությունը թող գա։


Քո սերնդից ոչ մեկին իշխանի [𝕸 Մոլեխի] ծառայությանը չհանձնես և դրանով իմ անունը չպղծես, քանզի ես եմ Տերը։


Ուրեմն այսպե՛ս աղոթեք. Հա՛յր մեր, որ երկնքում ես, սուրբ թող լինի քո անունը,


«Ահարոնին ու նրա որդիներին ասա՛, որ զգուշությամբ վարվեն Իսրայելի որդիների՝ ինձ մատուցած ընծաների հետ, որպեսզի իրենց մատուցած զոհերով չարատավորեն իմ սուրբ անունը. ես եմ Տերը։


Մովսեսն ասաց Ահարոնին. «Այս ասաց Տերը. “Ինձ մերձեցողներին պիտի ցույց տամ իմ սրբությունը և պիտի փառավորվեմ ողջ ժողովրդի առաջ”»։ Եվ Ահարոնի սիրտը կսկծաց։


Կորնթոսում գտնվող Աստծու եկեղեցուն, նրանց, ովքեր Քրիստոս Հիսուսով ընծայված են՝ կոչված սուրբ լինելու, բոլոր նրանց հետ, ովքեր ամեն տեղ պաշտում են մեր Տեր Հիսուս Քրիստոսին՝ նրանց և մեր Տիրոջը,


Սրբացրո՛ւ նրանց ճշմարտությամբ, որովհետև քո խոսքը ճշմարտություն է։


Զորությունների Տերն արդարությամբ պիտի բարձրանա, և Սուրբն արդարությամբ պիտի փառավորվի։


Նա իր սերունդը չպիտի պղծի, որովհետև ես եմ Տերը, որ սրբագործում եմ նրան»։


Պետք է սուրբ պահի իրեն, որովհետև Տիրոջ՝ ձեր Աստծու ընծաները նա է մատուցում։ Նա սուրբ պետք է լինի, քանզի ես՝ Տերս, որ սրբագործում եմ քահանաներին, սուրբ եմ։


Պահե՛ք ու կատարե՛ք իմ հրամանները։ Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը, ձեզ սուրբ դարձնողը։


Նրանք, սուրբ ընծաներն ուտելով, իրենց վրա վերցնում են մեղքեր ու հանցանքներ, քանզի ես եմ նրանց սրբագործող Տերը”»։


Պահե՛ք իմ պատվիրանները և կատարե՛ք դրանք, քանզի ես եմ Տերը։


որ ձեզ հանեցի եգիպտացիների երկրից, որպեսզի ձեր Աստվածը լինեմ։ Ես եմ Տերը»։


Իրեն՝ Զորությունների Տիրո՛ջը, սրբացրե՛ք, թող ձեր վախը նա՛ լինի։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ