Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ՂԵՎՏԱԿԱՆ 22:22 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

22 Կույր, կաղ, ջարդվածք ունեցող, լեզուն կտրած կամ ուռուցք ունեցող, քոսոտ կամ որքինոտ անասուն թող չմատուցեն Տիրոջը, դրանցից Տիրոջ զոհասեղանին ողջակեզ չբերեք։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

22 Կույր, ջարդվածք ունեցող, վիրավորված, ուռուցք ունեցող, քոսոտ կամ քոր ունեցող՝ այդպիսիները չպիտի մատուցեք Տիրոջը. դրանցից ոչ էլ զոհաբերություն պիտի անեք զոհասեղանի վրա Տիրոջ համար։

Տես գլուխը Պատճենել




ՂԵՎՏԱԿԱՆ 22:22
9 Խաչաձեւ Հղումներ  

փորոտիքն ու ոտքերը թող լվանան ջրով, և քահանան դրանք նույնպես թող բերի ու դնի զոհասեղանի վրա, որովհետև ողջակեզ զոհ է՝ անուշահոտություն Տիրոջ համար։


Փորոտիքն ու ոտքերը թող լվանան ջրով, և քահանաները դրանք նույնպես թող դնեն զոհասեղանի վրա, որովհետև զոհը ողջակեզ է՝ անուշահոտություն Տիրոջ համար։


Արատավոր անասուն չմատուցեք Տիրոջը, որովհետև այն ընդունելի չի լինի։


Եթե որևէ մեկը Տիրոջը փրկության զոհ մատուցի ըստ իր ուխտի կամ ըստ իր ցանկության, լինի դա արված ուխտ թե կամավոր զոհաբերություն և կամ տոնի առիթով, ապա արջառների կամ ոչխարների նախրից բերված կենդանին ընդունելի կլինի, եթե այն արատավոր չէ։ Այն ոչ մի արատ չպետք է ունենա։


Ականջը կտրած կամ պոչատ արջառն ու ոչխարը կարող ես մորթել քեզ համար իբրև ուտելիք, բայց ոչ իբրև ուխտի զոհ։


Փրկության զոհից Տիրոջը թող մատուցեն փորի ճարպաթաղանթն ու փորոտիքի ամբողջ ճարպը,


Ահարոնի որդիները՝ քահանաները, դրանք թող դնեն ողջակեզի զոհասեղանի կրակին դիզված փայտի վրա։ Այն կրակով այրվող զոհ է՝ անուշահոտություն Տիրոջ համար։


Քանի որ եթե կույր կենդանի զոհ մատուցեք, չար գործ չի՞ լինի, և եթե կաղ կամ հիվանդոտ կենդանի մատուցեք, չար գործ չի՞ լինի։ Լավ, այն քո իշխանի՛ն մատուցիր, մի՞թե կընդունի քեզ կամ նկատի կառնի քեզ,- ասում է Ամենակալ Տերը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ