Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ՂԵՎՏԱԿԱՆ 20:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

2 «Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ ու ասա՛. “Եթե Իսրայելի որդիներից որևէ մեկը կամ նրանց մեջ բնակություն հաստատած որևէ պանդուխտ իր զավակներից որևէ մեկին ծառայության տա իշխանին, նա մահապատժի պիտի ենթարկվի։ Այդ երկրի մարդիկ թող քարկոծեն նրան քարերով։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

2 «Իսրայելի որդիներին նաև կասես. “Եթե Իսրայելի որդիներից կամ Իսրայելում բնակվող օտարականներից մեկն իր զավակներից Մողոքին տա, անպատճառ պիտի մեռցվի։ Այդ երկրի ժողովուրդը կքարկոծի նրան։

Տես գլուխը Պատճենել




ՂԵՎՏԱԿԱՆ 20:2
33 Խաչաձեւ Հղումներ  

Այն ժամանակ Սողոմոնը Երուսաղեմի դիմաց՝ լեռան վրա, մի մեհյան կառուցեց մովաբացիների կուռք Քամոսի համար, ինչպես և ամովնացիների Մեղքոմ կուռքի և սիդովնացիների գարշելի կուռք Աստարտի համար։


իրենց տղաներին և աղջիկներին ողջակեզ արեցին, կախարդություն ու հմայություն արեցին, համարձակվեցին Տիրոջ առջև չարություն գործել և զայրացրին նրան։


Նա քարուքանդ արեց Ենովմի որդիների ձորում գտնվող Թոփոթը, որպեսզի ոչ ոք իր որդուն կամ դստերը Մեղքոմի բոցի միջով չանցկացնի։


Բենեմի երկրում նրանց կուռքերին զոհեր մատուցեց, իր որդիներին ողջակեզ արեց՝ այն ազգերի գարշելի սովորության համաձայն, որոնց Տերը քշել էր իսրայելացիների առջևից։


Նա իր ձեռքով իր որդիներին ողջակեզ արեց Բեննոմի երկրում և հմայություն, գուշակություն ու դյութություն էր անում։ Նա ուներ վհուկներ ու կախարդներ։ Շատացրեց իր չար գործերը Տիրոջ առջև և բարկացրեց նրան։


Օրհնեց նրանց, և շատ բազմացան, Եվ նրանց անասունները չպակասեցին։


Իրենց աղտեղությունների համար Ենովմացիների ձորում Բահաղին բագիններ կանգնեցրին, որպեսզի իրենց տղաներին ու աղջիկներին զոհ մատուցեն Մողոքին, մի բան, որ ես չէի պատվիրել նրանց, և ոչ էլ մտքովս անցել էր նրանց կատարել տալ այդ պղծությունը՝ Հուդային հանցանքի մեջ գցելու համար»։


Նաև Ենովմացիների ձորում Տափեթին բագին կանգնեցրին՝ իրենց տղաներին ու աղջիկներին կրակի մեջ այրելու համար, մինչդեռ այդպիսի հրաման ես նրանց չտվեցի և ոչ էլ մտքովս անցկացրի։


Ապականելու եմ նրանց իրենց զոհաբերությունների ժամանակ, երբ անցնեմ բոլոր նրանց միջով, որ արգանդ են բացում, որպեսզի ոչնչացնեմ նրանց։ Եվ կիմանան, որ ես եմ Տերը»։


ձեր նվերների երախայրիքը մատուցում, ձեր որդիներին ընծայաբերում եք, ձեր որդիներին առանձնացնում եք՝ կրակի միջով անցկացնելու համար։ Մինչև օրս պղծվում եք ձեր բոլոր մտածումների մեջ։ Եվ ես ձեզ պատասխա՞ն եմ տալու, ո՛վ տունդ Իսրայելի։ Կենդանի եմ ես,- ասում է Ամենակալ Տերը,- ես ձեզ պատասխան չեմ տալու, ոչ էլ ձեր մտքով թող անցնի։


քանի որ նրանք շնացան, և արյուն կա նրանց ձեռքերին։ Նրանք իրենց խորհուրդների մեջ էլ էին շնանում։ Իրենց որդիներին, որ ինձ համար էին ծնել, բոցի միջով էին անցկացնում։


Երբ իրենց որդիներին կուռքերին էին զոհաբերում, նույն օրն էլ իմ սրբավայրերն էին մտնում և պղծում դրանք։ Այսպես էին վարվում իմ տան մեջ։


Իսրայելի որդիներից կամ դրսից եկած ու ձեր մեջ բնակություն հաստատած մեկը, եթե որևէ վայրի կենդանի կամ ուտելի թռչուն որսա, պետք է թափի դրա արյունն ու այն ծածկի հողով,


Ով մեռելոտի կամ գազանից հոշոտված կենդանու միս ուտի, լինի նա տեղաբնակ թե եկվոր, պետք է լվանա իր հագուստները, լվա իր մարմինը։ Նա անմաքուր թող լինի մինչև երեկո և ապա մաքուր համարվի։


Եվ նրանց ասա՛. “Իսրայելի որդիներից կամ դրսից եկած ու ձեր մեջ բնակություն հաստատածներից որևէ մեկը եթե ողջակեզ կամ զոհ մատուցի


Քո սերնդից ոչ մեկին իշխանի [𝕸 Մոլեխի] ծառայությանը չհանձնես և դրանով իմ անունը չպղծես, քանզի ես եմ Տերը։


Տերն ասաց Մովսեսին.


Եթե որևէ տղամարդ կամ կին վհուկ կամ ոգեհարց լինի, թող մահապատժի ենթարկվի, թող նրանց քարկոծեն, որովհետև հանցավոր են”»։


«Հայհոյող մարդուն հանե՛ք բանակատեղիից դուրս, և բոլոր վկաները թող իրենց ձեռքերը դնեն նրա գլխին, և ապա ամբողջ ժողովուրդը թող քարկոծի նրան։


Տիրոջ անունը տվողը թող մահապատժի ենթարկվի։ Ողջ ժողովուրդը թող քարկոծի նրան։ Տիրոջ անունը տվողը, պանդուխտ լինի նա թե բնիկ, մահապատժի թող ենթարկվի։


Մովսեսը խոսեց Իսրայելի որդիների հետ, և բանակատեղիից դուրս հանեցին հայհոյողին, ու ողջ ժողովուրդը քարկոծեց նրան։ Իսրայելի որդիներն արեցին այնպես, ինչպես Տերն էր պատվիրել Մովսեսին։


ընդհակառակը, դուք վերցրիք Մողոքի վրանը և Հռեմփա աստծու աստղը և այն պատկերները, որ քանդակեցիք նրանց երկրպագելու համար. ահա թե ինչո՛ւ ես ձեզ պիտի փոխադրեմ Բաբելոնից այն կողմ” (Ամս. 5.25-27)։


Նույն կերպ չվարվես Տիրոջ՝ քո Աստծու նկատմամբ, որովհետև նրանք հանուն իրենց աստվածների գարշելի բաներ են անում, որոնք ատելի են Տիրոջը, որովհետև նրանք իրենց տղաներին ու աղջիկներին հանուն իրենց աստվածների այրում են կրակի վրա»։


Եթե քո մեջ, քո քաղաքներից մեկում, որը Տերը՝ քո Աստվածը, տալու է քեզ, գտնվի մի այր կամ կին, որը չար գործ անի Տիրոջ՝ քո Աստծու առջև, դրժի նրա ուխտը,


Ձեր մեջ թող չգտնվի այնպիսի մեկը, որն իր տղային կամ դստերը կրակով զոհի, կախարդությամբ կամ գուշակությամբ զբաղվի, թռչուններին նայելով՝ կանխագուշակումներ անի,


Այն ժամանակ նրա քաղաքի մարդիկ քարերով թող քարկոծեն նրան, և թող մեռնի։ Դրանով դուք չարը վերացրած կլինեք ձեր միջից, իսկ ուրիշները, այդ լսելով, կվախենան»։


ապա աղջկան թող բերեն իր հոր դուռը, և քաղաքի բնակիչները քարկոծելով թող սպանեն նրան, որովհետև Իսրայելի որդիների մեջ անպատիվ գործ է արել. պոռնկացել է իր հոր տանը։ Դրանով ձեր միջից չարը վերացրած կլինեք։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ