Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՂԵՎՏԱԿԱՆ 20:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

14 Եթե որևէ տղամարդ կին առնի մի աղջկա ու նրա մորը, անօրենություն է։ Նրանք երեքն էլ թող այրվեն կրակով, որպեսզի ձեր մեջ նման անօրենություններ չլինեն։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

14 Եթե մի մարդ առնի մի կին և նրա մորն էլ, դա անօրենություն է. կրակով պետք է այրվեն թե՛ նա և թե՛ նրանք, որպեսզի ձեր մեջ անօրենություն չլինի։

Տես գլուխը Պատճենել




ՂԵՎՏԱԿԱՆ 20:14
6 Խաչաձեւ Հղումներ  

Նրա կնոջ և դստեր ամոթույքը չտեսնես։ Նրա որդու աղջկան կամ դստեր աղջկան չմերձենաս՝ տեսնելու նրանց ամոթույքը, որովհետև նրանք քո արյունակիցներն են։ Դա ամբարշտություն է։


«Անիծյալ լինի նա, ով կկենակցի իր զոքանչի հետ»։ Եվ ամբողջ ժողովուրդը թող ասի. «Ամեն»։ «Անիծյալ լինի նա, ով կկենակցի իր կնոջ քրոջ հետ»։ Եվ ամբողջ ժողովուրդը թող ասի. «Ամեն»։


որ կոխկռտում են երկրի հողը, կռփահարում էին աղքատների գլուխները և շեղում խոնարհների ճանապարհները, և հայր ու որդի միևնույն բոզի մոտ էին մտնում, որպեսզի պղծեն իրենց Աստծու անունը։


և ով որ ցույց տրվի նզովվածը գողանալու մեջ, թող հրով այրվի ինքը, իր ամբողջ տունը և այն ամենը, ինչ որ նա ունի, որովհետև նա դրժել է Տիրոջ ուխտը և անիրավություն է արել Իսրայելի մեջ”»։


Հեսուն ասաց. «Ինչո՞ւ մեզ կործանեցիր. Տերն այսօր քեզ կկործանի»։ Եվ ողջ Իսրայելը քարկոծեց նրան քարերով ու նրանց այրեցին հրով, քարկոծեցին նրանց


Եթե քահանայի դուստրը պոռնկությամբ պղծվի, նա արատավորած կլինի իր հոր անունը. նա պետք է հրով այրվի։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ