Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՂԵՎՏԱԿԱՆ 18:19 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

19 Դաշտանի պղծության մեջ գտնվող կնոջը չմերձենաս՝ նրա ամոթույքը տեսնելու։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

19 Կնոջ չմերձենաս նրա անմաքրության՝ դաշտանի ժամանակ նրա մերկությունը բանալով։

Տես գլուխը Պատճենել




ՂԵՎՏԱԿԱՆ 18:19
8 Խաչաձեւ Հղումներ  

Այն տղամարդը, որ պառկի դաշտանի մեջ գտնվող կնոջ հետ և տեսնի նրա ամոթույքը, տեսած է լինում նրա արյան աղբյուրը, իսկ կինը ցույց տված է լինում իր արյան աղբյուրը, ուրեմն երկուսն էլ թող վերանան իրենց ժողովրդի միջից։


Եվ եթե որևէ մեկը քնի նրա հետ, և նրա պղծությունը դիպչի իրեն, յոթ օր թող անմաքուր համարվի։ Մինչև երեկո թող անմաքուր համարվի նաև այն անկողինը, որի վրա այդ մարդը կքնի։


Քո մեջ իրենց հոր ամոթն էին մեջտեղ հանում և քո մեջ պղծությամբ դաշտանավոր կնոջ էին բռնաբարում։


լեռների վրա զոհաբերվածից չի ուտում, Իսրայելի տան կուռքերին աչք չի գցում, իր մերձավորի կնոջը չի պղծում, իր կնոջն էլ դաշտանի ժամանակ չի մերձենում,


Այն կինը, որից արյուն հոսի, և արյան հոսումը բնական հոսումն է, նա յոթ օր կլինի իր դաշտանի մեջ։ Ով որ դիպչի նրան, անմաքուր կհամարվի մինչև երեկո։


«Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛ նրանց. “Եթե որևէ կին հղիանա և արու զավակ ծնի, թող նա անմաքուր համարվի յոթ օր, իր դաշտանի շրջանի օրերի չափով անմաքուր թող համարվի։


Քենուդ հետ չամուսնանաս, քանի դեռ կինդ ողջ է, որովհետև մեկի ներկայությամբ մյուսի ամոթույքը տեսնելով՝ խանդ կառաջացնես։


Դավիթը պատգամավորներ ուղարկեց, բերել տվեց նրան և մտավ նրա ծոցը։ Նա դաշտանից մաքրվել էր։ Կինը վերադարձավ իր տունը


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ