12 Քո հորաքրոջ ամոթույքը չտեսնես, որովհետև նա քո հոր արյունակիցն է։
12 Քո հոր կնոջ մերկությունը չբանաս. նա քո հոր արյունակիցն է։
Ամրամն իրեն կին առավ իր հորեղբոր դուստր Հովքաբեթին, որը նրան ծնեց Ահարոնին, Մովսեսին ու նրանց քույր Մարիամին։ Ամրամն ապրեց հարյուր երեսունյոթ տարի։
Քո հոր կնոջ դստեր ամոթույքը չտեսնես, որովհետև նա նույն հորից ծնված քո քույրն է։ Նրա ամոթույքը չտեսնես։
Քո մորաքրոջ ամոթույքը չտեսնես, որովհետև նա քո մոր արյունակիցն է։
Քո հորաքրոջ և մորաքրոջ ամոթույքը չտեսնես, որովհետև տեսած ես լինում մերձավորներիդ ամոթույքները, նրանք իրենց մեղքի պատիժը պիտի կրեն և անժառանգ մեռնեն։