Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ՂԵՎՏԱԿԱՆ 17:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

9 և այն Տիրոջը զոհելու համար Վկայության խորանի դուռը չբերի, այդ մարդը թող սպանվի իր ժողովրդի կողմից։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

9 և այն չբերի ժողովի վրանի մուտքի մոտ՝ Տիրոջը մատուցելու համար, այդ մարդը պիտի վերացվի իր ժողովրդի միջից։

Տես գլուխը Պատճենել




ՂԵՎՏԱԿԱՆ 17:9
6 Խաչաձեւ Հղումներ  

Իսկ ինձ համար մի հողե զոհասեղա՛ն պատրաստեք և դրա վրա՛ մատուցեք ձեր ողջակեզն ու ձեր փրկության զոհը՝ ոչխար և արջառ, ամեն տեղ, որտեղ ես իմ անունը կծանուցեմ։ Եվ ես կգամ ու կօրհնեմ ձեզ։


Ով այդպիսի բան պատրաստի և ով դրանից օտարականի տա, թող վերանա իր ժողովրդի միջից”»։


Եթե ողջակեզի համար նրա ընծան արջառներից է, արու և առանց արատի թող լինի։ Այն թող բերի Վկայության խորանի դռան մոտ, որպեսզի ընդունվի Տիրոջ առջև քավության համար։


և այն Վկայության խորանի առջև չմատուցի՝ որպես Տիրոջն ընդունելի անուշահոտ ողջակեզ փրկության համար, ապա նրա թափած արյունը մարդու արյուն թափելու հավասար կհամարվի։ Նա պիտի սպանվի իր ժողովրդի կողմից, որովհետև արյուն է հեղել”։


Եվ նրանց ասա՛. “Իսրայելի որդիներից կամ դրսից եկած ու ձեր մեջ բնակություն հաստատածներից որևէ մեկը եթե ողջակեզ կամ զոհ մատուցի


Եթե իր ընծան գառ է, այն թող մատուցի Տիրոջ առջև։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ