Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ՂԵՎՏԱԿԱՆ 15:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

2 «Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ ու ասա՛ նրանց. “Եթե որևէ այր մարդու մարմնից սերմի ծորում լինի, նրա այդ ծորումն անմաքուր է։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

2 «Խոսե՛ք Իսրայելի որդիների հետ և ասացե՛ք նրանց. “Երբ մի տղամարդու անդամից սերմնածորում լինի, նրա ծորումն անմաքուր է։

Տես գլուխը Պատճենել




ՂԵՎՏԱԿԱՆ 15:2
15 Խաչաձեւ Հղումներ  

Թող Հովաբի և նրա հոր ամբողջ տան վրա ընկնի մեղքը, և Հովաբի տնից անպակաս լինեն սերմնածորողը, բորոտը, ցուպով շրջող մուրացիկը, սրից ընկնողն ու սովամահ լինողը»։


Մինչև ե՞րբ, Տե՛ր, դու պիտի բարկանաս անվերջ, Եվ քո նախանձը բորբոքվի հրի նման։


Տերն ասաց Մովսեսին ու Ահարոնին.


Այս է նրա մաքրվելու մասին օրենքը, որի մարմնից սերմ է ծորում կամ թե սերմի ծորումից մարմինը հյուծվում է. իր մարմնից ծորում լինելու և ծորումից մարմինը հյուծվելու բոլոր օրերն անմաքրության շրջան թող համարվեն նրա համար։ Դա մարմնի անմաքրություն է։


Եթե Ահարոն քահանայի որդիներից մեկը բորոտ է կամ սերմնահոսություն ունի, իրավունք չունի սուրբ զոհաբերություններից ուտելու, մինչև չմաքրվի։ Նա, ով դիպչի անմաքուր մեկի, կամ եթե ինքն է անմաքուր՝ առնական սերմի կորուստ ունենալով,


Կամ դիպչի մարդկային ամեն տեսակի պղծությունների, որոնց դիպչելիս մարդ պղծվում է, սակայն անգիտակից լինի իր մեղքին, և երբ գիտակցի այն, մեղավոր կլինի։


«Հրամայի՛ր Իսրայելի որդիներին, որ բանակատեղիից արտաքսեն բոլոր բորոտներին, սերմի ծորում ունեցող բոլոր մարդկանց և բոլոր նրանց, ովքեր, դիակի ձեռք տալով, պիղծ են դարձել,


Եվ ահա մի կին, որ տասներկու տարուց ի վեր տառապում էր արյունահոսությունից, Հիսուսի հետևից մոտենալով, դիպավ նրա հագուստի քղանցքին,


Մի կին կար, որ տասներկու տարուց ի վեր արյունահոսություն ուներ։


Եվ ահա մի կին, որ տասներկու տարուց ի վեր արյունահոսություն ուներ, իր ամբողջ ունեցվածքը դրա վրա էր ծախսել, բայց հնար չէր եղել որևէ բժշկություն գտնելու,


Շատ՝ ամեն առումով։ Նախ՝ հենց այն, որ Աստծու պատգամները նրանց վստահվեցին։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ