Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՂԵՎՏԱԿԱՆ 15:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

10 Ով որ դիպչի սերմի ծորում ունեցողի տակ գտնվող որևէ իրի, անմաքուր է մինչև երեկո։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

10 Ով որ դիպչի նրա տակ գտնվող որևէ իրի, անմաքուր կլինի մինչև երեկո. և ով որ այն վերցնի, պետք է լվանա իր հագուստները, ինքն էլ լվացվի ջրով և անմաքուր կլինի մինչև երեկո։

Տես գլուխը Պատճենել




ՂԵՎՏԱԿԱՆ 15:10
8 Խաչաձեւ Հղումներ  

Մոտեցե՛ք Աստծուն, և նա կմերձենա ձեզ։ Մեղավորնե՛ր, մաքրե՛ք ձեր ձեռքերը, թերահավատնե՛ր, ուղղե՛ք ձեր սրտերը.


Ժայռից ավելի բարձրացրեց ինձ. Այժմ էլ գլո՛ւխն իմ բարձրացրու թշնամիներիս վրա։ Պիտի շրջեմ և օրհնության պատարագ մատուցեմ Նրա խորանում, Օրհնություն և սաղմոս պիտի ասեմ Տիրոջը։


Եթե սերմի ծորում ունեցողի թուքը դիպչի մաքուր մարդու, վերջինս պետք է լվանա իր հագուստները և լողանա ջրով։ Նա անմաքուր է մինչև երեկո։


Նրա անկողնուն դիպչողը պետք է լվանա իր հագուստները և լողանա ջրով։ Նա անմաքուր է մինչև երեկո։


Էշի թամբը, որի վրա նստած է եղել սերմի ծորում ունեցողը, անմաքուր է մինչև երեկո։


Եթե սերմի ծորում ունեցողն առանց ձեռքերը լվանալու դիպչի որևէ մեկին, սա պետք է լվանա իր հագուստները, իր մարմինը լվա ջրով։ Նա անմաքուր է մինչև երեկո։


Դրանցով մի՛ պղծվեք։ Նա, ով դիպչի նրանց սատկած մարմիններին, մինչև երեկո թող անմաքուր համարվի։


Ինչի էլ որ դիպչի անմաքուրը, մինչև երեկո դա անմաքուր թող համարվի, իսկ ով դիպչի անմաքուր մարդուն, նա էլ մինչև երեկո անմաքուր թող համարվի»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ