Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ՂԵՎՏԱԿԱՆ 14:37 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

37 Քահանան թող քննի տան պատերին եղող ախտը՝ եթե խորն ընկած կանաչած կամ կարմրավուն փոսեր են, որոնց տեսքն ավելի խորն է, քան պատինը,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

37 Քահանան կնայի. եթե տան պատերի վրա ախտանշան կա, այսինքն՝ կանաչավուն կամ կարմրավուն փոս ընկած տեղեր, որոնք պատի մակերեսից ավելի խոր են երևում,

Տես գլուխը Պատճենել




ՂԵՎՏԱԿԱՆ 14:37
6 Խաչաձեւ Հղումներ  

Քահանան թող զննի նրա մաշկի վրայի վերքը։ Եթե վերքի մազերը սպիտակել են, և վերքն ավելի խորն է երևում, քան մարմնի մաշկը, ուրեմն դա բորոտության վերք է։ Քահանան պետք է զննի և նրան անմաքուր համարի։


Եթե նրա հերաթափ կամ ճաղատ գլխի վրա սպիտակ կամ կարմրավուն վերք լինի, ապա նրա հերաթափության կամ ճաղատության տակ բորոտություն է թաքնված։


եթե այդ բիծը կանաչած կամ կարմրավուն լինի, կաշվի կամ հագուստի, գործվածքի կամ կարվածքի, մշակված կաշվից պատրաստված ցանկացած իրի վրա, դա բորոտության բիծ է, և պետք է ցույց տրվի քահանային։


Քահանան թող հրաման տա, որ տունը դատարկեն, մինչ քահանան կմտնի զննելու համար այդ տունը, որպեսզի տան մեջ գտնվող իրերն անմաքուր չհամարվեն։ Դրանից հետո թող քահանան մտնի տունն ստուգելու։


քահանան, տանից ելնելով, թող կարգադրի, որ տան դուռը յոթ օր փակի տակ պահվի։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ