Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ՂԵՎՏԱԿԱՆ 14:28 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

28 Քահանան իր ափում եղած յուղից թող քսի մաքրվողի աջ ականջի բլթակին, նրա աջ ձեռքի ծայրին ու նրա աջ ոտքի ծայրին՝ այն տեղերը, որտեղ քսվում է հանցանքի զոհի արյունը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

28 Քահանան իր ձեռքի մեջ եղած յուղից թող քսի մաքրվող մարդու աջ ականջի բլթակին, նրա աջ ձեռքի բթամատին և նրա աջ ոտքի բթամատին՝ այն տեղերը, ուր քսել է հանցանքի զոհի արյունը։

Տես գլուխը Պատճենել




ՂԵՎՏԱԿԱՆ 14:28
5 Խաչաձեւ Հղումներ  

Կմորթես խոյը, կվերցնես նրա արյունից և կքսես Ահարոնի աջ ականջի բլթակին, նրա աջ ձեռքի ծայրերին, նրա աջ ոտքի ծայրերին, նրա որդիների աջ ականջների բլթակներին, նրանց աջ ձեռքերի ծայրերին, նրանց աջ ոտքերի ծայրերին։ Եվ արյունը կհեղես զոհասեղանի շուրջը։


և աջ ձեռքի մատով ձախ ափի մեջ եղած յուղից յոթ անգամ թող ցանի Տիրոջ առջև։


Իր ափի մեջ մնացած յուղը քահանան թող քսի մաքրվողի գլխին և նրան քավություն տա Տիրոջ առջև։


Իսկ եթե կարողություն չունի ոչխարի, իր գործած մեղքերի համար երկու տատրակ կամ աղավնիների երկու ձագ թող մատուցի. մեկը՝ մեղքի համար, մյուսը՝ որպես ողջակեզ։


ապա Մովսեսը մորթեց այն, վերցրեց նրա արյունից և քսեց Ահարոնի աջ ականջի բլթակին, աջ ձեռքի ծայրին ու աջ ոտքի ծայրին։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ